Օրը բավական լի էր խտրականության մասին ձևակերպումներով ու մարդու իրավունքների պաշտպանության մասին տեղին և հաճախ անտեղին մեկնաբանություններով:
Սակայն պետք է փաստենք, որ չնայած Հայաստանում գոյություն ունեցող հարյուրավոր իրավապաշտպան կազմակերպությունների առկայությանը՝ չկա գոյություն ունեցող մի կառույց, որը գոնե մասս մեդիայով լուսաբանվող աղաղակող խտրականության դեպքերի դեպքում փորձի սեփական նախաձեռնությամբ իրավական օգնություն ցույց տալ «զոհին»:
Այս առումով իրավապաշտպան կազմակերպությունների գործառույթը սահմանափակվում է զեկույցների կազմմամբ ու գրասենյակներում նստած բողոքների սպասելով, մինչդեռ իրական խտրականության «զոհը» կարող է գաղափար անգամ չունենալ նման կազմակերպությունների գոյության մասին: Այս հանգամանքն ավելի սուր է դառնում այն փաստի առկայությամբ պայմանավորված, որ խտրականությունը շատ հաճախ տեղի է ունենում առավել ցածր կենսամակարդակ, հետևաբար նաև հասարակական կյանքում առավել քիչ մասնակցություն ունեցող վայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել