Գյումրիի մոտ տեղի ունեցած ողբերգությունը հետևանք է Երևանում անցած տարի տրանսպորտային վճարի չթանկացման հետևանքով գծերի տերերի ու վարորդների «նեղացվածությունը» մեղմելու նպատակով վերջինների խախտումների նկատմամբ «աչք փակելուն»: Երբ 2-3 տարի առաջ Երևանում երկաթուղային տրանսպորտի մասնակցությամբ երկու խոշոր վթարներում մարդիկ զոհվեցին, խստացվեց հանրային տրանսպորտի ուղևորափոխադրումը, տեխնիկական զննումն ու պատրաստվածությունը... Արգելվում էր նստատեղերից ավել մարդ տեղափոխել... Իսկ այսօ՞ր։ Նայեք, թե որքան են մեկ-մեկ գերծանրաբեռնված որոշ «մարշրուտկեքը»: Եվ թող գծատերերը չբողոքեն, թե կորուստով են աշխատում կամ հարմարավետության համար պետք է գումար բարձրացնեն, ոչ, պարզապես թող ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը և հետևեն իրենց տրանսպորտային միջոցների սարքինությանը, որպեսզի նման սարսափելի իրավիճակներ այլևս չկրկնվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել