Մեզնից շատերը սիրում են ասել, թե երջանիկ են, սակայն հոգու խորքում միշտ չէ, որ հավատում են դրան կամ իսկապես ուրախ զգում։ Երբ նայում ես շրջապատի մարդկանց, որ լավագույնն են քաղում կյանքից, իսկ դու ամեն օր մի աշխատանքի ես գնում, որը քեզ դուր չի գալիս, կրկնում ես միևնույն առօրյան, հեշտ է քո կյանքի համար բավարարված չզգալը։ Իսկ որո՞նք են երջանիկ մարդկանց սովորությունները։ Ի՞նչ են նրանք անում կյանքից լավագույնը ստանալու համար, որ մենք չենք նկատում կողքից։


 1  Նրանք տալիս են

Երջանկությունը մեր ստացածից չէ, այլ նրանից, որ ինչ-որ բան տալիս ենք։ Բեն Կարսոն

Եթե կենտրոնանաս փողի վրա, կարող ես վստահ լինել, որ երբեք երջանիկ չես զգա քեզ։ Հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ բավականաչափ գումար ունես՝ քո հիմնական կարիքները հոգալու համար, փողը կարող է միայն երկու ձևով քեզ օգնել։ Առաջինը՝ քո սոցիալական դիրքի բարելավման համար օգտագործելու և երկրորդը նվիրաբերելու դեպքում։ Անիմաստ վատնելու փոխարեն, մյուսներին օգնելու համար փողն օգտագործելով, երջանիկ մարդիկ զգում են, որ դրական ներդրում են անում աշխարհում, ինչն էլ նրանց բավարարվածության զգացում է փոխանցում։

 2  Նրանք խուսափում են դրամայից

Երջանիկ մարդիկ հակված են իրենց սեփական գործին մնալ։ Մինչ որոշ մարդիկ խառնվում են մյուսների հարաբերություններին կամ սթրեսի մեջ հայտնվում նրանից, թե ով ում ինչ է ասում, երջանիկ մարդիկ ընտրում են կենտրոնանալ այն բաների վրա, ինչը նրանք կարող են կառավարել։ Սեփական կյանքին ուշադրություն դարձնելն ու մյուսներին թույլ տալն իրենց կյանքն ապրելը՝ երջանկությունը մեծացնելու պարզ ճանապարհներից մեկն է։

 3  Նրանք  երախտապարտ են

Երջանիկ մարդիկ չէ, որ շնորհակալ են։ Շնորհակալ մարդիկ են, որ երջանիկ են։

Երջանիկ մարդիկ շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն։ Նրանք իրենց ժամանակը չեն ծախսում մյուսների ունեցածը ցանկանալու կամ էլ ավելի լավ կյանքի մասին երազելու վրա։ Փոխարենը՝ նրանք ամեն օր ժամանակ են հատկացնում մտածելու բոլոր այն բաների մասին, որոնք նրանք գնահատում են և երախտապարտ զգում դրա համար։

 4  Նրանք լուսավոր կողմն են տեսնում

Երբ ամեն ինչ դժվարանում է, իրական եջանիկ մարդիկ հաճախ չեն սասանվում։ Ձախողումների մասին մտածելը և ամենավատ սցենարը պատկերացնելը կարող է շատերի համար լավագույն տարբերակը լինել, սակայն եթե դու իրապես ցանկանում ես երջանիկ լինել, պետք է հավատք ունենաս, որ ամեն բան լավ կլինի։ Պահպանիր լավատեսությունդ և իմացիր՝ անկախ ամեն բանից դու կարող ես կրկին ոտքի կանգնել։

 5  Նրանք գնահատում են հարաբերությունները

Փողի ու կարիերայի հետևից գնալու և երկար ժամեր աշխատելու փոխարեն երջանիկ մարդիկ կենտրոնանում են մարդկանց հետ անձնական հարաբերությունների վրա։  Կյանքի ավարտին դու չես հիշի այն ժամանակը, որն անց ես կացրել աշխատավայրում։ Դու կգնահատես սեղանի շուրջ ընտանեկան հավաքույթները ու ընկերների հետ անցկացրած ժամանակը։ Մարդկանց փողից առավել գնահատելն ու կարևորելը հզոր միջոց է երջանկության հասնելու համար։

 6  Նրանք զարգացնում են իրենց կյանքի տարբեր կողմերը

Երջանկության գաղտնիքը ընդունելն է այն, թե որտեղ ես հիմա կյանքում և դրանից լավագույնը քաղելը։

Չնայած երջանիկ մարդիկ կարևորում են իրենց հարաբերությունները մարդկանց հետ, նրանք միայն դրանով չեն սահմանափակում իրենց կյանքը։ Նրանք անում են այն աշխատանքը, որը նրանց հաճույք է պատճառում, նրանք հոբբիներ ունեն, նրանք սիրում են սովորել ու աճել որպես անհատականություն։ Իրենց կյանքի տարբեր կողմերին ուշադրություն դարձնելով՝ երջանիկ մարդիկ չեն կորցնում իրենց, երբ կյանքում որևէ բարդություն է առաջանում։ Երբ նրանք անձնական հարաբերություններում խնդիրներ են ունենում, նրանք կարող են սփոփանք գտնել իրենց աշխատանքում։ Երբ վնասվածք են ստանում ու չեն կարողանում զբաղվել իրենց սիրած սպորտաձևով, նրանք ընկերներ ունեն, ում հետ կարող են դուրս գալ հանդիպման։ Ամեն ինչը միևնույն զամբյուղում չդնելն է երջանիկ մարդկանց երջանկության գաղտնիքը։

 7  Նրանք չեն կենտրոնանում նյութական իրերի վրա

Մինչ շատերը կարծում են, որ գնումների գնալը սթրեսից ազատվելու հրաշալի միջոց է, և որ նոր իրեր ձեռք բերելը մեզ երջանիկ է դարձնում, մյուսները կենսափորձն ավելի են կարևորում, քան նյութական իրերը։ Նոր հագուստը հրաշալի է, սակայն չես կարող ճամփորդությունների ընթացքում ապրածդ կենսափորձի և դրա ընթացքում ձեռք բերված պատմությունների հետ համեմատել։

 8  Նրանք հետևում են իրենց կրքերին

Կրքով լցվիր կյանքիդ հանդեպ։ Սովորիր ապրել առանց ձախողումների հանդեպ ունեցած վախի։ Օգտվիր հնարավորություններից և դու կարող ես զարմացնել ինքդ քեզ։

Վերջապես, երջանիկ մարդիկ հետևում են իրենց կրքերին։ Եթե նրանք արթնանան ու հասկանան, որ երջանիկ չեն իրենց աշխատանքով, նրանք չեն վախենա թողնել այն ու նոր մի բանի հետևից գնալ, որը նրանք կարևորում են։ Դա կարող է ռիսկ պահանջել, մեծ ձախողման տանել, սակայն երջանիկ մարդիկ չեն վախենում ամուր կանգնել երկու ոտքի վրա ու գնալ մի բանի հետևից, որին հավատում են, ու որից մյուսները վախենում են ու հետ կանգնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել