Ես առավոտյան գրել էի ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԻ մասին...
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արձագանքել են, անկախ նրանից, որքանով են արդարացի կամ ինձ հաճելի կամ տհաճ այդ մեկնաբանությունները...
Պարզապես դրանցից մի երկուսը, մի երկուսն էլ՝ նամակով ինձ ուղղված, նոր ցավով պարուրեց հոգիս...
Չէ՛... Մեզ այսօր ավելի, քան երբևէ, անհրաժեշտ են ԼԻԿԿԱՅԱՆՆԵՐ, որտեղ ոչ միայն կպայքարեն անգրագիտության դեմ, այլև կսովորեցնեն քերականություն և հատուկ առարկա կդասավանդեն (ես չգիտեմ ինչպես կկոչվի այդ առարկան), որտեղ կսովորեցնեն ԿՈՊԻՏ ՏԱՌԱՍԽԱԼԻ և ՎՐԻՊՈՒՄԻ տարբերությունը..............
Ուրեմն հասել ենք այնտեղ, որ մարդիկ չեն տարբերում ինչ է նշանակում ԼՈՒՐՋ ՍԽԱԼ և ինչ է նշանակում ՎՐԻՊՈՒՄ.... (այսինքն՝ գլխավորն ու երկրորդականն իրարից չտարբերելը հնօրյա զառամախտ է)
Ասենք՝ իմ անունը գրեմ ԱԱՀԻՏ՝ «ն»-ն բաց թողած... Սա վրիպում է... Սա սխալ չէ.... Սա սխալ համարվում է տարրական դասարաններում կամ լավագույն դեպքում դպրոցում... Բայց ահա ՎՈՐ-ը որ-ի փոխարեն կամ ԽԻԽՋ-ի ԽԻՂՃ-ի փոխարեն կամ էդ կամ ՄԵԼԱՆԻԱ-ն ՄԵԼԱՆՅԱ-ի փոխարեն կամ ՈՒՆեՅԻ-ն ՈՒՆԵԻ-ի փոխարեն...ՊԱՊԱԳԵԼ-ը ՓԱՓԱԳԵԼ-ի՝ սրանք ԱՆՆԵՐԵԼԻ սխալներ են...
Իսկ ահա Մելանյա չան-ը Մելանյա ջան-ի փոխարեն դա աշկարա վրիպում է... Ֆբ-ն քննասենյակ չէ, ոչ էլ հեղինակներն են դիմորդներ, բայց ԳՐԱԳԵՏ, ՀԱՅԵՐԵՆի ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ-ՊԱՀՊԱՆՈՂ խոսք բոլորս ենք պարտավոր գրել։
Իսկ կախման կետերի առատությունը մտքի արտացոլք է այսպես ասած...ճճճ
Դե էս թեմային 100 էջ կախման կետ էլ լինի, դարձյալ չի բավարարի...
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ...)
Հ.Գ..Կամ երբ ասում են՝ Սայաթ-Նովեն ասաց՝ ԶՈՒԼՈՒՄ.... Ոչ սիրելիներս, ՍԱՅԱԹ-ՆՈՎԵՆ ասաց՝ ԶԱ՜ԼՈՒՄ...
Ծափահարե՞նք ԶՈՒԼՈՒՄԻՆ... Չէ... Ես զուլումներից վախենում եմ...))))))))))))))) Չեմ ծափահարի, որքան էլ լավ երգեն...ճճճճճճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել