Շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության կայացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման գործում: 
Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Ուրախ եմ նշել, որ այդ ակտիվությունն այսօր որոշիչ գործոն է դարձել արդյունավետ տեղական իշխանության ձևավորման գործում: Դա մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականն է: 
Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի: 
Կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարեկեցություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել