Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) և Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հանդիսանում են մեր երկրում ՏՀՏ ոլորտի տեխնիկական մասնագետների պատրաստման ամենահին ու խոշոր հաստատությունները: Այս ոլորտում որակյալ մասնագիտական կրթություն առաջարկող հաստատություններից են համարվում նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ): 
ՏՀՏ ոլորտի հիմունքների դասավանդումը դպրոցներում կնպաստի կրթական և մշակության մեծ առաջընթացին։
Դասավանդման մեթոդները ՏՀՏ-ի ոլորտում իրականացնելու համար մշակվում են ոլորտի արդի պահանջներին ու տնտեսության զարգացման ժամանակակից պայմաններին համապատասխան, որի համար օգտվելու են նաև Եվրոպայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի առաջատար համալսարանների ուսումնական ծրագրերից: 
ԲՈՒՀ-երում այս ոլորտում դասավանդող և ավելի քան հազար մասնագետներ ներառող դասախոսական անձնակազմը մեծապես կարող է համատեղության կարգով դասավանդել նաև հանրակրթական մասնագիտացված դպրոցներում, ինչպես նաև աջակցել մեր երկրում ոլորտի որակյալ ուսուցիչների որակավորման բարձրացմանն ու վերապատրաստմանը, մասնակցել այդ գործընթացների կազմակերպմանը:
Պետության կողմից իրականացվող լրացուցիչ օժանդակությունը և մասնավոր հատվածի ներդրումները հնարավորություն են տալու արագ տեմպերով զարգացնել ալդ ոլորտի կրթական համակարգը, ինչը կնպաստի տնտեսական աճի և հասարակական բարեկեցության բարձրացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել