Երեկ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը Բաղրամյան 26-ի տակ աշխատող «գեբելսյան քարոզչամեքենային» հնարավորություն տվեց փորձել սեպ խրել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Պետք է սակայն նշել, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև լուրջ տարաձայնություններ չկան և նույնիսկ չեն էլ կարող լինել, քանզի այս 2 քաղաքական ուժերին միավորում է մեկ միասնական նպատակ` հասնել երկրում ամբողջական իշխանափոխության և դուրս բերել մեզ ներկա աղետալի վիճակից: 
Այս ուժերի մոտեցումները իրարից տարբերվում են միայն որոշակի տակտիկական հարցերի շուրջ, ուրիշ ոչ մի հակասություն գոյություն չունի և իզուր են Բաղրամյան 26-ում փորձում «մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել»: Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, շուտով կստեղծվեն շարժման շտաբերը, և կսկսվի պետական բուրգի քայքայումը, ինչն էլ ավելի կմոտեցնի իշխանափոխության պահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել