Ես մինչև այսօր (500-ից ավելի գիրք եմ խմբագրել ու հրատարակել) չկարողացա հասկանալ մի բան. ինչպե՞ս է լինում, որ ստեղծագործում են, գրում են, գեղեցիկ համեմատություններ և այլն, կիրառում են ինչ-որ չափով իրենց գրածի մեջ, բայց.... Կոպիտ, շաա՜տ կոպիտ տառասխալներ են անում... Սովորաբար երբ հրատարակչություն էին ու են ուղարկում նման ձեռագրեր, ես անվարան մերժում եմ... Վատ եմ զգում, հավատու՞մ եք կոպիտ տառասխալից... Ավելին ասեմ՝ հիասթափություն է ծնվում մոտս հեղինակի.... անձի հանդեպ... Չեմ կարողանաում կեղծել ու ասել, որ լավ է գրել... Տառասխալը թույլ չի տալիս լավը տեսնելու...
Հիմա այստեղ՝ ՖԲ-ում.... Գրում են... Երբեմն հավանում եմ իսկապես... Ուզում եմ և լայքել, և մեկնաբանություն գրել... Ու մեկ էլ... ոնց որ գլխիս ՉԱՔՈՒՉՈՎ խփեն... Տեսնում եմ սխալն ու... Վերջ.... Քիչ առաջ եղավ նման բան... Սիրտս ցավում է ուղղակի... Մինչև ե՞րբ ախր...
Հիշեմ մի դեպք... Վիրահայ գրական գործիչներից մեկը մի քանի տարի առաջ բավականին հիացմունքով ինձ ներկայացրեց բանաստեղծությունների մի փունջ՝ գովաբանելով հեղինակին՝ ջահել է, շնորհքով է, տեսեք ինչ լավ է գրում... Կարդացի մեկը, մյուսը... Տառասխալներ կային... Բայց մտածեցի, ջահել է, մեղքը դասատաուների վիզը, կսովորի..... Տառասխալներն էլ գերազանցապես ջավախքցի որոշ ստեղծագործողներին բնորոշ (բարբառային)... Ծանոթ ու սովոր բան... Բայց ահա հանկարծ կարդում եմ «....ինչքան փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր....»: Եվ այլն: Չեմ շարունակում... Ստորագրությունը՝ ինձ ներկայացված երիտասարդ ստեղծագործողինը, բանաստեղծությունը՝ լուսահոգի ՄԵտաքսեինը...
Հաջորդ օրն այս մասին ասացի «միջնորդին».... Զարմացա, որ նրան ծանոթ չէր։ 
Մետաքսեի այս հանրահայտ բանաստեղծությունը... Շաաատ զարմացա...
Գրագողությունը գողությունից ավելի սարսափելի է... Այ, երբ այն օրը ես գլավլիտ էի հիշել, նաև նման դեպքերի համար էր....
...Այսօր էլ, այստեղ՝ Ֆեյսբուքում է իր թաթը դրել ՊԼԱԳԻԱՏԸ... Եվ ոչ միայն բանաստեղծությունների առումով... Էլ ստատուս, էլ լայք, էլ միտք, էլ մեկնաբանություն, էլ խորագիր, էլ ուղղվածություն, էլ գաղափարախոսություն...... Ահավոր է... Իսկ լավություն անողները լայքեր են շռայլում՝ չնկատելով կամ նկատելով, բայց հարաբերություն փչացնել չուզելով (հազար քյար ու շահ գոյություն ունի աշխարհում...)...... Ընդ որում՝ ցուցադրելով միաժամանակ իրենց անիրազեկությունը.... Լավ չէ... Ու հատկապես՝ ցեղի կեսունակության, հարատևության առումով... Միանգամից երկու մեղք՝ գողություն ու տգիտություն.(մանավանդ՝ մարտնչողը..)..

Հ.Գ. Կարելի է թույլ գրել: Կարելի է «այն մյուսից» ավելի պակաս ուժգնությամբ ու խորքայնությամբ, պակաս ինտելեկտուալ ներուժով գրել. բայց ԳՐԱԳԵՏ լինել, պարտավոր ենք բոլորս... Դա առաջին հերթին մեր ազգի հավերժության գրավականն է... Մեր ինքնությունը, մեր ազգային տեսակը, մեր լեզուն պահպանելու ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ... այսօրվա քաղաքակիրթ, բայց բազմաթիվ մարտահրավերներով լեփ-լի աշխարհում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել