Իմ ֆբ-յան ընկերների շարքում իրենց տեղն ունեն նաև շատ հարգելի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Ռուզան Մուրադյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը Աշոտ Աղաբաբյանը, Վահան Բաբայանը, հնարավոր է նաև, որ ոմանց էլ չեմ հիշում, ներող լինեն: Ես չգիտեմ, այս նշված ընկերներիցս որո՞նք են անմիջապես իրենք վարում իրենց ֆբ-ի էջը, բայց բացառությամբ 1-2-ի՝ մյուս համարյա բոլորի էջերում պաշտոնական հաղորդագրություններից, հարցազրույցներից զատ ոչ մի շարժ չկա: Մի քանի ձևական լայքեր են, բայց ո՛չ հարց, ոչ՛ պատասխան, ո՛չ կարծիքներ, ո՛չ ոգևորություններ։ Ես գիտեմ, պետք չեն ձեր արդարացումները, թե՝ շատ զբաղված ենք, ֆբ-ի ոչ հավես, ոչ էլ ժամանակ ունենք, իսկ եթե հարցեր կան, թող գրեն, կպատասխանենք: Այդ պատասխանով չեք համոզի ոչ ինձ, ոչ որևէ մեկին: Այ ուրիշ բան, եթե բերեք այն պատճառաբանությունը, որ ակտիվ լինելու, այլ էջերում լայքեր թողնելու, քոնենթներ գրելու, կարծիք արտահայտելու, բանավեճերին մասնակցելու դեպքում, հաճախ կհայտնվեք տհաճ իրավիճակների մեջ, կենթարկվեք ֆբ-ի ագրեսիվ խավի հարձակումներին: Այո, այդ էլ կլինի, բացառված չէ: Բայց մեկ-երկու, մարդիկ կսովորեն ձեր ներկայությանը: Իսկ եթե մի քիչ էլ անկեղծ լինեք նրանց հետ, ավելի մեղմ կսկսեն քարկոծել, մի օր էլ կտեսնեք, որ էլ չեն քարկոծում: Մի խոսքով՝ դուք չեք կարողանում ֆբ-ի այս հիանալի հարթակն օգտագործել գոնե ձեր հեղինակության, նպատակների համար, ցույց տաք, որ իզուր են մարդիկ համատարած քարկոծում, հեգնում պատգամավորներին, դուք այդպիսին չեք, դուք ժողովրդական մարդ եք, ապրում եք ընդհանուրի դարդ ու ցավով:
Իսկ ինչ որ չասացի, հուսով եմ, իրենց քոմենթներում կլրացնեն ընկերներս՝ առանց ագրեսիայի, առանց վիրավորանքների՝ չմոռանալով նշել նաև լավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել