Այս պահին Բելգիայում ամենահետաքրքիր թեմաներից մեկն այն է, որ այրված մեքենաներից մեկը՝ վառ գազարագույն համեստ մեքենան դարձավ ամբողջ պատմության կորիզը, իրադարձություններն արդեն ճանաչելի դարձան «Գազարագույն մեքենան» անվանմամբ: Մեքենայի տերը հաղորդագրություն էր տարածել, որով խնդրում էր օգնել իրեն հավաքել իր կորցրած մեքենայի 2000 եվրո արժողությամբ գումարը: Հուսալքված չէր ոչ միայն նա, այլ նաև բոլոր այն մարդիկ, ովքեր դրամահավաք կազմակերպեցին բազմաթիվ սոց. ցանցերում, և արդյունքում հավաքվեց ավելի քան 10000 եվրո: Այդ հաճելի իրականությունը ցնծեցրեց ոչ միայն մեքենայի տիրոջն, այլ շատ-շատերին, երբ մարդիկ ցույց տվեցին, որ «Գազարագույն մեքենան» արժեր իրականում շատ ավելի շատ, քան կարծում էր նրա տերը: Իսկ մեքենայի տերը խոստացավ ավել հավաքված գումարով օգնել նաև այլ տուժածներին:
Կոպիտ ասած՝ միասին քանդենք, միասին սարքենք:
Ահա այսպիսի հետաքրքիր և խոստումնալից սկիզբ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել