Հիվանդություններից ազատվելու համար հարկավոր է ոչ միայն ճիշտ դեղամիջոց ընտրել, այլև առավելագույնս արդյունավետ դարձնել դրա ազդեցությունը։ Դեղամիջոցը պետք է լուծվի ստամոքսում, ոչ թե քիմիական ռեակցիայի մեջ մտնի այն հեղուկի հետո, որով խմում եք այն։ Մարդիկ հաճախ այս կամ այն հաբերն ընդունում են այնպիսի ըմպելիքներով, ինչպիսիք են սուրճը, թեյը, գազավորված հյութը և այլն։ Պետք չէ նման բան անել։ Ինչու՞։ Կարդացեք հոդվածի շարունակությունը, և պատասխանը պարզ կլինի Ձեզ համար։ 

Напитки, которые не дружат с лекарствами

Գերմանացի դեղագործների հետազոտությունները ցույց են տվել, որ 315 դեղ, փոխազդելով սննդամթերքների հետ, փոխում են իրենց բուժիչ հատկությունները։ Եթե դրանք ընդունվում են սխալ սննդամթերքով, դրանց ազդեցությունն ուժեղանում կամ թուլանում է։ Երկու դեպքում էլ այդ փոփոխությունը բացասաբար է անդրադառնում բուժման գործընթացի վրա։ Բացի կողմնակի էֆեկտներից, որոնք դեպքերի մեծամասնությունում առաջանում են այս կամ այն դեղամիջոցի օգտագործման հետևանքով, առաջանում են նաև մի շարք տհաճ զգացողություններ այն պատճառով, որ Դուք սխալ հեղուկով եք ընդունել տվյալ դեղերը։ 

1. Թուրինջի հյութ 

Напитки, которые не дружат с лекарствами

Հյութերի շարքում հատկապես վտանգավոր է թուրինջի հյութը։ Այս հյութի բաղադրության մեջ մտնող բիոֆլանովոիդները 300 %-ով ուժեղացնում են դեղի ազդեցությունը։ Եթե միգրենի դեմ հաբ ընդունեք այս հյութով, Ձեր սիրտը կսկսի սովորականից ավելի արագ բաբախել։ Արդյունքում Ձեզ մոտ կառաջանա առիթմիա (սրտի ռիթմի խանգարում) կամ նույնիսկ ավելի վատ հետևանքներ։ Պոտենցիայի կամ տոնուսի բարձրացման դեղերը կարող են առհասարակ կաթվածի հանգեցնել։ Այլ հյութերը ևս անցանկալի են։ Բազում դեղահաբեր պարունակում են С վիտամին, իսկ դրա ուժեղացած կոնցենտրացիան հանգեցնում է ալերգիկ ռեակցիաների։ Հենց այս պատճառով էլ չարժե դրանք խմել կոմպոտով։   

2. Գազավորված ըմպելիքներ 

 

Напитки, которые не дружат с лекарствами

Եթե չեք ցանկանում կերակրափողի քիմիական այրվածք ստանալ, չարժե դեղահաբերը գազավորված ըմպելիքով խմել։ Այդ ըմպելիքների բաղադրության մեջ մտնող ածխաթթուն փոխազդեցության մեջ կմտնի դեղի տարրերի հետ, և հետևանքներն իրենց սպասել չեն տա. խիթերը, փորափքությունը և «ատոմային պատերազմը» ստամոքսում հանգիստ չեն տա Ձեզ։ Այդ իսկ պատճառով խուսափեք դեղահաբերը այս ցանկում նշված ըմպելիքներով ընդունելուց։ 

3. Հանքային ջուր 

Напитки, которые не дружат с лекарствами

Այո, սա բուժիչ հեղուկ է, սակայն այն ևս քիմիական բաղադրություն ունի, որը ցանկալի չէ խառնել դեղորայքային ֆորմուլայի հետ։ Հակառակ դեպքում դեղահաբը կարող է ընդհանրապես ոչ մի ազդեցություն չտալ կամ անցանկալի ազդեցություն թողնել։

4. Թեյ 
Напитки, которые не дружат с лекарствами

Թեյի թերթիկների բաղադրության մեջ մտնող տանինը ազդում է հաբերի լուծման արագության վրա։ Որոշ դեպքերում թեյով ընդունելով դեղահաբը՝ Դուք կուժեղացնեք դրա ազդեցությունը, իսկ այլ դեպքերում էլ կթուլացնեք այն և իսկի չեք էլ զգա դեղի ազդեցությունը։ Դեղն ինքնին հաճախ տհաճ համ է ունենում, իսկ թեյն էլ ավելի տհաճ կարող է դարձնել այդ համը։

5. Սուրճ 

Напитки, которые не дружат с лекарствами 
Բոլորին հայտնի է, որ սուրճը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, սակայն այն օժտված է նաև միզամուղ և աղիքները թուլացնող ազդեցությամբ։ Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր ընդունած դեղը կայծակնային արագությամբ դուրս գա Ձեր օրգանիզմից և չհասցնի դրական ազդեցություն թողնել, ապա կարող եք ընդունել այն սուրճով։ Կտրականապես հակացուցված է սուրճով ընդունել ցավազրկող, հանգստաբեր ու քնաբեր դեղորայքները։ 

6. Կաթ 

Напитки, которые не дружат с лекарствами

Այս օգտակար ըմպելիքը չի կարելի ընդունել տետրացիկլինային խմբի հակաբիոտիկների ու սրտի դեղամիջոցների հետ։   

7. Ալկոհոլ

Напитки, которые не дружат с лекарствами 
Ալկոհոլը մեծ արագությամբ տարրալուծում է դեղամիջոցը՝ դրանով իսկ թուլացնելով դրա բուժական ազդեցությունը։ Իսկ անալգետիկները նրանով են վտանգավոր, որ ուժեղացնում են ցանկացած ալկոհոլային խմիչքի ազդեցությունը։  

8. Կիսելներ ու օշարակներ

Напитки, которые не дружат с лекарствами
Սրանք, իհարկե օգտակար են, քանի որ պատում են ստամոքսի պատերը՝ պաշտպանելով ստամոքսը դեղորայքի բացասական ազդեցությունից։ Այնուամենայնիվ, երբ Դուք դեղն ընդունում եք այս ըմպելիքներով, Դուք զգալիորեն  դանդաղեցնում եք դրա բուժիչ ազդեցությունը։  

Ամենից ավելի ճիշտ է դեղն ընդունել եռացրած, ապա սենյակային ջերմաստիճանի բերված հասարակ ջրով։ Մեկ հաբի համար պետք է ընդունել ոչ պակաս, քան 100 մլ. ջուր։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել