1. Титизик Армянка Ростовская-ն գրում է՝ «люди, чишта вор мер зоркере гравелен гандзакэ, ми хат нкарнер дрек ели, инч анхихчнек, ес арматнеров гандзакеци ем, паперис хохна, дрек шут ареккк»:

2. Արմաշիկ Գրանտակերյանը գրում է՝ «Ադրբեջանական Հանրապետության Բայլական քաղաքի և համանուն շրջանի գյուղերի օկուպացիան Հայոց բանակի կողմից միջազգային նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է: Մենք արդեն նախապատրաստել ենք հայց՝ ընդդեմ ՀՀ, և այդ հարցով դիմելու ենք բոլոր հնարավոր միջազգային դատական ատյանները»:

3. Grdon Amenagetyan-ը գրում է՝ «lav a, vor Bardan u Naftalan@ vekalelen, bayc aranc Evlaxi eti arjeq chuni, evlaxn a petk vekalel, hazar em asel, txek, duk et generalikneri mi lsek axper, fidayu pes exek, iskakan hayfidaju»:

4. Վայվույիկ Դավադրապաշտյանը գրում է՝ «Հայկական զորքերի սրընթաց առաջխաղացումը դեպի Ադրբեջանի խորքերը լավատեսության մանվածով է պատել հայաստանյան հասարակության մեծ մասին: Նման թմբիրի վիճակը չի կարող անհանգիստ չթողնել ինձ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է գրոհը Նախիջևանի ուղղությամբ դանդաղում: Իհարկե, սրա մասին իշխանություններն ու նրանց մանկլավիկներն ունեն իրենց արդարացումները, բայց դրանցից ոչ մեկը քննության չի դիմանում, քանզի պարզից էլ պարզ է, որ ճակատագրական այս օրերին երկրի իշխանությունները վերստին ծախվել են դրսի ուժերին: Սա ուղղակի ռուսների ու թուրքերի մշակած պլանն է՝ հյուծել հայկական ուժերը արևելյան ճակատում, արգելել Նախիջևանի առումը և ի վերջո ստիպել մեր դավաճաններին՝ հանձնելու ազատագրված բոլոր հողերը: Սթափվե՛ք, հայե՛ր, կործանվում ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել