Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտահանման ծավալների ցուցանիշները, և ըստ ցուցանիշների կարելի է եզրակացնել, որ արտահանումը 2014-ի 9 ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,9 տոկոսով կամ մոտ 21 մլն դոլարով: Սովորաբար տարվա վերջին ամիսներին արտահանման աճի տեմպն ավելանում է՝ փոփոխելով տարեկան աճի ցուցանիշը:
Որպեսզի էլ ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել, պետք է հաշվել տարեկան ցուցանիշները:
Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 371 մլն դոլար անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 338 մլն դոլարի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել