Թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է.

«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ «եռյակի» շուրջ ներքին հակասությունները կարծես թե մոտեցել են հանգուցալուծման: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անկախ ամեն ինչից՝ մինչև տարեվերջ կուսակցությունը պաշտոնապես լքելու է «եռյակը», սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ երբ դա պետք է արվի: Ռուբիկ Հակոբյանը համարում է, որ դա պետք է լինի Նոր տարվանից, մեծամասնությունը, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 17-18-ին՝ Աժ-ում ԵՏՄ համաձայնագրի վավերացման ընթացքում կամ առավելագույնս նոյեմբերի 20-22-ին, իսկ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 14-ից անմիջապես հետո»,–գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել