Պարզվել է, որ Ալ-Կաիդայի նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենին սպանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի զինվորական Ռոբ Օնիլը, ով վերջերս հեռացվել է աշխատանքից:
38 տարեկան Օնիլը որոշել է այս տեղեկատվությունը հրապարակել այն բանից հետո, երբ իր ղեկավարությունը վերջինիս ազատել է աշխատանքից: Թիվ մեկ ահաբեկչին ոչնչացրած ամերիկացի զինվորականը, փաստորեն, մնացել է անհույս, առանց թոշակի և բժշկական ապահովագրության:

Ի դեպ, նշված զինվորականը զինվորական իր 16 տարիների ծառայության ընթացքում մասնակցել է ավելի քան 400 ռազմական հատուկ գործողությունների, այդ թվում՝ Իրաքում և Պակիստանում: Ընդ որում այդ օպերացիաներից մեկի ժամանակ էլ Պակիստանում Օնիլի ինքնաձիգից արձակված գնդակից սպանվել է Ուսամա Բեն Լադենը: Իսկ Օնիլը ԱՄՆ վերադառնալուց հետո իր արածի համար նույնիսկ արժանացել է մեդալի:

Թե ինչի համար այդպես «վարձահատույց» եղան ԱՄՆ իշխանություններն իրենց զինվորականին՝ վերջինիս աշխատանքից ազատելով, դեռ հայտնի կդառնա, բայց այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն բավական մեծ գումարներ էր ծախսում և շարունակում է դա անել ահաբեկչության դեմ պայքարում, դա փաստ է: Սակայն, միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ տվյալ հանգամանքը հաճախ պատրվակ է ծառայում ԱՄՆ-ի համար՝ իրականացնելու իր նպատակային ծրագրերը, ինչն, ըստ էության, անմիջականորեն կապված է ներկայում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել