Ձմեռը նոր սեզոնի սկիզբ է ազդարարում, իսկ ի՞նչն է ավելի լավ, քան արտաքին տեսքը նոր սանրվածքով թարմացնելը։ Կարևոր չէ, թե ինչպիսի սանրվածք կորոշես ունենալ այս սեզոնի համար, սակայն ուշադիր եղիր այնպիսի մի բան ընտրել, որը դուր կգա աղջիկներին, ինչպես օրինակ ահա այս տարբերակները։

Mens Undercut - TGJ.02

Ջասթին Թիմբերլեյքի ոճով այս կտրվածքն աղջիկներն իսկապես սիրում են։ Այս սանրվածքը ստանալու համար անհրաժեշտ է կողքի հատվածներից մազերը բավականին կարճ կտրել կամ սափրել, իսկ վերևի ճակատային հատվածում մազերը փոքր-ինչ երկար թողնել ու այն կոկիկ սանրել ու հարթեցնել մի կողմի վրա։

Hair 1 - TGJ.01

Այս սանրվածքը փոքր ինչ նման է նախորդ սանրվածքի ոճին, սակայն այս դեպքում ներքևի հատվածը պետք է կարճ լինի, բայց ոչ սափրած, իսկ վերևի ավելի երկար հատվածը կարելի է մատներով հետ կամ մի կողմի վրա տանել՝ ավելի թեթև ու ազատ ոճով։

Long Hair Men - TGJ

Շատերը կարծում են, թե երկար մազերը ջենթլմենների համար չէ, սակայն հարցրեք ժամանակակից գայթակղիչ աղջիկներին...։ Այսպիսի սանրվածքին հեշտությամբ, առանց որևէ հավելյալ ջանքերի կարելի է ոճային տեսք հաղորդել։ Այս սանրվածքի համար կատարյալ են փափուկ ու ալիքաձև մազերը։ Մորուքը կարող է միայն ավելի ոճային տեսք հաղորդել՝ լրացնելով կերպարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել