«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Շառլ Ազնավուր - Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ:

Հարգելի հայորդիներ, բոլորդ էլ ձեր պատկերացմամբ «արժանի» եք այդ կոչմանը, բոլորդ էլ «համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայություններ» եք մատուցել ու մատուցում Հայաստանի Հանրապետությանը, բայց քանի դեռ չեք ստացել այդ կոչումը, չեք հասել այդ պատկառելի տարիքին, խնդրում եմ մեր կենդանի Ազգային հերոսի հասցեին անհիմն և չկշռադատված հայտարարություններ չանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել