Հերթական հաղթանակը հայկական գորգարվեսի պատմության մեջ։ Ժամանակակից աշխարհում, որտեղ անգամ բնակարաններում բնական խալիներին փոխարինում են արհեստական ծածկոցները, հայկական խալիները շարունակում են գրավել իրենց ուրույն տեղը, ասեմ ավելին՝ մեր խալիները գրավում են միջազգային բեմեր։ Ավստալիայի Тhe voice-ի մասնակիցները ելույթ են ունենում Հայկական խալու վրա։ Մասնակիցները ծրագրի նկարահանումների ժամանակ իրենց բողոքն են արտահայտել տաղավարի ջերմաստիճանի հետ կապված և կազմակերպիչները հետևյալ լուծումն են տվել խնդրին․․ Հեռուստաընկերության սենյակներից մեկում արդեն մի քանի տարի է պատից կախված է եղել հայկական Գայանե խալին։ Ծրագրի ռեժիսորը, որը արմատներով հայ է, չի զլացել և խալին հանձնել է նպատակային օգտագործման համար։ Խալին ոչ միայն լուծել է ջերմության հարցը, այլև յուրահատուկ շքեղություն պարգևել հեռուստանախագծին։ Սա իմ կարծիքով առաջին դեպքն էր, երբ մեր խալին օգտագործվում է նման բարձրակարգ հեռուստանախագծում․ Կարծում եմ հետագայում մենք ևս, հենց մեր նմանատիպ շոուների ժամանակ առիթ կունենանք հպարտանալ մեր գորգերով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել