Հայ ժողովուրդը, որ կերտել է դարերի պատմություն, աշխարհին է տվել դեմքեր, որ ստիպել են աշխարհին ճանաչել հայ մարդուն և հայկական պետությունը, այսօր կանգնել է անդունդի առաջ, քանի որ երկրիս դեմքերն են դարձել մարդիկ, ովքեր միմիայն արհամարանքի են արժանի: Բայց ամեն անգամ ստիպում եք, որ համբերության բաժակը լցվի և ամեն մեկի մեջ արթնանա ըմբոստություն, որ ձեր և ձեր նմաններին կոչ անի կանգ առնել: Արդեն էլ չեմ հիշում, թե երբվանից եմ լսում Գոռ Վարդանյան անունը, բավական է: Ինչ է դարձել այսօր Հայկական մշակույթը, ինչի է վերածվել այն…… ԱՂԲԱԿՈՒՅՏԻ:
Զզվելի է, երբ տեսնում ես մայրաքաղաքով մեկ տարածված գովազդային վահանակները, որոնք իրենց վրա են կրում մշակույթի աղբ հատվածին, եթե դա էլ չի, ապա կամ ծխախոտ է կամ էլ ալկոհոլ… Ասում են ինչի պահանջարկ կա, դա էլ անում ենք... Դե հա` կամ անորակ ֆիլմեր, կամ էլ մարդուն սպանող միջոցներ, թատրոն, որպես այդպիսին հոգեվարքի մեջ է, մի երկու լավ գործ կարելի է առանձնացնել` մնացածը անորակ ու միայն կոմերցիոն ուղղվածությամբ ֆիլմարտադրություն, որպես այդպիսին վաղուց ԴԻԱԿ… Դե ասենք Գոռ Վարդանյանի «ստեղծագործությունների հաշվին»: Կարելի է մտածել, որ մեր պետությունը, մեր եկեղեցին միսսիա ունեն ապակողմնորոշել ու ապակառուցել մեր ժողովրդին, մեր երկիրը:
Մեծ դերասանները, ովքեր իրենց կերտած մնայուն դերերով միշտ ապրում են մեր հոգիներում՝ Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ավետ Ավետյան, Գալյա Նովենց` այս հանճարների կողքին փորձում են անմահանալ նոր անուններ, ովքեր չգիտես, թե ով են, որտեղից են գալիս և ուր գնում` ինչ որ Վի, ով չգիտես թե ով է, որն է նրա աշխարհը և իրեն հրամցնում է շրջապատած մասոնական ատրիբուտներով, Հայկո, ով տղա լինելով աղջկա կերպարում է հայտնվում` ցույց տալով, որ մի սեռից մյուսն անցնելը ընդունվում է և նույնիսկ զվարճալի դիտվում, ինչ որ Չուկո, ով ոչ իր ծագմամբ է հայտնի, ոչ էլ գործունեությամբ, միայն նրա անմնացորդ սերն է հայտնի դեպի թմրանյութերը, Ինչ-որ Սոս, ով միայն ճարպաշերտերն է ավելացնում և ի ցույց դնում դրանք համացանցում, Կյաժ, ով բացառապես գանգստեռ է հիշեցնում, մի Խաչատուր Հունանյան, դե նա մի ժամանակ դերասան էր, բայց ինքն էլ իրեն կորցրեց ինչպես մնացած բոլորը, Ջան, որը ևս հերթական հանցագործ է:
Ես էսքան ժամանակ Գոռի կինոներում տեսա 3-4 դերասան, ովքեր իրավունք ունեն կրելու էդ պատվավոր տիտղոսը, թե այդ ինչ գումարների դիմաց այդ մարդիկ նկարահանվեցին քո ֆիլմերում, թե այդ ինչ արժեքների հիման վրա այդ մեծատառով մարդիկ գովաբանեցին քո ֆիլմերը հանրության առաջ, չես տեսնում, որ բոլորը դեմ են, բացառապես բոլորը, վստահ կարող եմ խոսել ամեն մի հայի անունից: 
Բավական է, բավական է ազդես մեր վրա, բավական է երկիրը լցնեք ձեր անորակ ու անտաղանդ աշխատանքով, պահանջում եմ` բավական է։

 

 





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել