Մեկ տարի անցավ այն օրից, երբ կալանավորվեցին հեղափոխական երթի ելած մեկուկես տասնյակ տղաներ: Քաղբանտարկյալ ասել, նշանակում է` դեռ ոչինչ չասել: 
Մենք դեռ չգիտենք այն պայմանները, որում հայտնվել են նրանք: Գերծանրաբեռնված խցեր, ինչը նշանակում է քնել հերթով, մինչև անգամ` երեք հերթափոխով (20 քմ տարածք և 20-ից ավելի մարդ... մեկ մարդուն մեկ քմ-ից էլ պակաս անձնական տարածք), չգիտես` երբ կստեղծվի լողանալու հնարավորություն (...աննկարագրելի տանջանք, խոշտանգման ամենավառ փաստ): Սնունդ, որն անասելի տհաճություն է պատճառում:
Ժամերով կարելի է խոսել բանտարկյալների խնդիրների մասին, բայց միևնույն է` չենք հասկանա նրանցից յուրաքանչյուրի զգացածը:
Ինձ համար Հայաստանում ԳՐԵԹԵ բոլոր բանտարկյալներն էլ քաղբանտարկյալ են, քանի որ չկա օրենքի հավասարություն: Մարտի 1-ի մարդասպաններին դեմքով անգամ չենք ճանաչում, գոնե մեկ բեկորային վնասվածք հասցնող չբացահայտվեց, իսկ լիսկայի լակոտը սպանության մեղադրանքով դատարան չհասավ:
Մի բան ինձ համար հստակ է. ՀՀ գլխավոր հանցագործը քանի դեռ ազատության մեջ է, մենք բոլորս էլ պոտենցիալ քաղբանտարկյալներ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել