Լուսանկարը պատկերում է այն պահը, երբ փոքրիկ տղայի ճակատը կտրում են՝ որպես մահմեդականների Աշուրա ծիսակատարության մաս։
Շիա մահմեդականները տոնում են Աշուրա ազգային տոնը՝ ի հիշատակ Մուհամեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի մահվան, ով 1300 տարի առաջ զոհվել է ճակատամարտի ժամանակ։ Աշուրայի օրն ազգային տոն է համարվում շատ մահմեդական երկրներում, որին հազարավոր մարդիկ են մասնակցում, ովքեր իրենք իրենց դանակով վնասում ու շղթաներով ձաղկում են՝ հավատացած լինելով, որ այսպես մաքրվում են մեղքերից։ Աշուրայի տոնակատարությանը մասնակցել են Հնդկաստանում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում, Պակիստանում, Լահորիում և այլն։ Որոշ շիա առաջնորդներ չեն ընդունում ինքնախարազանումներն ու մարդկանց կոչ են անում դրա փոխարեն արյուն հանձնել բարեգործական նպատակներով։ 2004թ․-ին տոնակատարության ժամանակ մահապարտ ահաբեկիչները պայթյուններ էին իրականացրել, որի հետևանքով Քերբալայում ու Բաղդադում 171 մարդ զոհվեց, այդ իսկ պատճառով Իրաքում անվտանգության ուժերն այս տարի հետևում էին տոնակատարության ընթացքին՝ նմանատիպ դեպքերը կանխելու համար։ Ինչևէ, կիրակի օրը Բաղդադում շիաների ուխտագնացության վայրում պայթյուն տեղի ունեցավ, որի պատասխանատվությունն իր վրա վերցրեց ԻԼԻՊ-ը։ Ստորև դիտեք աշխարհի տարբեր երկրներում Աշուրան տոնող մարդկանց լուսանկարները։