Մարդկային հարաբերությունները վերածվել են առևտրային շուկայի…

Բախտավոր է այն մարդը, ով ծնվել է առողջ ու հաջողակ աստղի ներքո: Հիմա, երբ մարդկային հարաբերությունները վերածվել են առևտրային շուկայի, երբ շփումը միմյանց հետ հենվում է շահի վրա, երբ անհատը, որպես հասարակության լիարժեք անդամ, մերժում է իր նմանին` ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցողին, հասկանում ես` աշխարհը շրջվել է: Մարդիկ դարձել են ավելի անտարբեր ու սառը դիմացինի նկատմամբ`չնկատելով ամենանուրբ ու վեհ զգացմունքները, նուրբ  հոգու պերճախոսությունը:

Ինչպես գիտենք «ԷԽՈ» ՀԿ թիմի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, մատչելի պայմանների ապահովումն ու հասարակության իրազեկումը հաշմանդամ անձանց իրավունքների մասին: Շատ կարևոր է իմանալ հաշմանդամների իրավունքները`նպաստելով նրանց կյանքի դրական փոփոխությանն ու կայունացմանը: Հաճախ մեզ դիմում են` հարցնելով հաշմանդամների արտոնությունների մասին ուսումնական հաստատություն ընդունվելիս: Ասենք, որ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:  Շատ դեպքեր են եղել, երբ անտեղյակ լինելու հետևանքով հաշմանդամ անձը սովորելու համար վճարել է:

Շատերին հետաքրքրում է նաև հետևյալ հարցը, թե ինչ արտոնություններից ենօգտվում հաշմանդամ աշխատողներ ունեցող գործատուները: Նշենք, որ ՀՀկառավարությունը 2006 թ-ի հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանաջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը ևպայմանները: Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանցաշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին տրամադրելովաշխատավարձի մասնակի փոխհատուցում:

Անմրցունակ անձանց խմբին են պատկանում`                          

• Զբաղվածության կենտրոններում հաշվառված հաշմանդամները:

• Ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներկիրառող հիմնարկներից  վերադարձած անձինք:

• Աշխատանքային տարիքի հասած և առանց ծնողական խնամքի մնացածերեխաները, ինչպես նաև առանց  ծնողական խնամքի մնացած երեխաների թվինպատկանող անձինք:

• Պարտադիր ժամկետային զինվորական  ծառայությունից զորացրվածները:

• Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցողգործազուրկները:

• Երեք տարուց  ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք:

• Փախստականները:

 Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համարգործատուին տրվում է փոխհատուցում`գործատուի կողմից սահմանվածաշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսականաշխատավարձի չափը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»  ՀՀoրենք): Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ առաջին և երկրորդխմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում էերկու տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանցը` մեկ տարի ժամկետով:Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

Նմանատիպ հարցերը շատ են:

Ցավալին այն է, որ ապրում  ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ, իմանալովամեն ինչի գինը, չգիտեն դրանց իրական արժեքը: Չգիտեն, որ հոգումամենահրաշալի զգացմունքներ արթնացնելու համար երբեմն մանրուքն էլ էբավական: Ցանկացած բարձունք տառապալից է, և առանց տառապելու չես լսիերաժշտությունը` հաղթանակի սկիզբ ազդարարող ու կյանքի փորձություններինժպտացող մեղեդին:

Մեր թիմը հավատում է լուսապայծառ, սիրով ու ջերմությամբ լի ապագային, որիկերտման գործում մեծ է մեզանից յուրաքանչյուրի դերը: Եթե երբևէ առնչվել եք նմանատիպ խնդիրների կամ ունեք ձեզ տանջող հարցեր, ապա առանց երկմտելու կարող եք դիմել «ԷԽՈ» ՀԿ թիմին: Ետադարձ կապ կարող եք հաստատել www.ekhongoarmenia.am կայքի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել