Հաճախ մենք չափազանց ուշ ենք գիտակցում կյանքի ամենակարևոր բաները։ Հիշելով այդ մասին՝ մենք միշտ կարող ենք օգուտ քաղել ուրիշի փորձից։ Որոշ անբուժելի հիվանդներ մահից առաջ խոստովանել են, թե ինչի համար են ամենից շատ զղջում։

1. Ամեն ինչ ողբերգության մի՛ վերածեք։ Ցանկացած առիթով ինքդ քեզ կորցնելը կարող է սովորույթի վերածվել, իսկ դա ոչ մի իմաստ չունի։ Զայրույթով մի՛ լցվեք այն բանի համար, որ Ձեր այսօրվա օրը վատ է անցել։  

2. Չափից շատ անհանգստությունը չի  բարելավի Ձեր կյանքը։ Անհանգստությունն անօգուտ ու անտեղի է հատկապես այն դեպքերում, երբ Դուք սկսում եք անհանգստանալ դեռևս տեղի չունեցած բաների համար։

3. Ժամանա՛կ գտեք ավելի շատ նոր ծանոթություններ հաստատելու համար և պահպանե՛ք օգտակար կապերը։ Սա լավ սովորություն է, որը երկարաժամկետ կտրվածքով կօգնի Ձեզ կարիերա ստեղծել։

4. Մի՛ կառչեք անցած-գնացած հարաբերություններից, թող ամեն ինչ իր հունով ընթանա։ Երբեմն գալիս է մի  պահ, երբ ձեր ճանապարհները հատվում են։ Հարաբերությունների շարունակման հարկադրումը ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։   

5. Զղջում եմ, որ չեմ կարողացել սկսածս ավարտին հասցնել։ Յուրաքանչյուր նոր օրը մեզ հազարավոր հնարավորություններ է ընձեռում, որոնք չի կարելի ձեռքից բաց թողնել։

6. Ես ցավում եմ, որ այդպես էլ չսովորեցի լավ պատրաստել։ Զարմանալի է, բայց դա ավելի հաճախ ընտանիքներով ու ընկերներով հավաքվելու առիթ է։

00

7. Զղջում եմ, որ այդքան շատ եմ աշխատել։ Այդպես վարվելով՝ մենք կարող ենք բաց թողնել մեր կյանքի լավագույն պահերը կամ էլ չափազանց զբաղված լինել, որպեսզի կարողանանք իսկապես վայելել դրանք։

8. Զղջում եմ, որ բաց եմ թողել ծնողներիս հետ խոսելու հնարավորությունը մինչև նրանց վախճանը։ Պետք է հասկանալ, որ ծնողները հավերժ մեր կողքին չեն լինելու, իսկ նրանց գիտելիքներն ու փորձը կարող են շատ օգտակար լինել։

9. Բաց մի՛ թողեք կամավորական աշխատանքով զբաղվելու հանարավորությունը։ Գոյություն ունեն մարդկանց անշահախնդրորեն օգնելու բազում առիթներ, հատկապես եթե նրանք դրա կարիքն ունեն։

10. Պաշտպանե՛ք Ձեր տեսակետը։ Եթե անգամ բազում  մարդիկ չեն համաձայնվում Ձեզ հետ, դա դեռ Ձեր համոզմունքներից հրաժարվելու առիթ չէ։

11. Հիշաչար մի՛ եղեք հատկապես այն մարդկանց հանդեպ, ում սիրում եք։ Ավելի լավ է մոռացե՛ք վիրավորանքները դրանցից կառչելու փոխարեն։

12. Մի՛ վախեցեք որոշումներ կայացնել։ Հակառակ դեպքում Դուք կզղջաք աննպատակ անցած ժամանակի համար։

13. Մի՛ հրաժարվեք Ձեր երազանքից ուրիշի ցանկությունները բավարարելու համար։ Չարժե զոհաբերել սեփական երջանկությունը ուրիշներին հաճոյանալու համար։

14. Չարժե չափից շատ մտահոգվել այն մասին, թե այլոք ինչ կմտածեն։ Տարիների հետ դու սկսում ես հասկանալ, որ շրջապատի կարծիքը չի ազդում քո երջանկության վրա։

15. Ցավում եմ, որ վախենում էի արտաբերել «Ես քեզ սիրում եմ»։ Սերն այլ մարդու հանդեպ անգին շնորհ է, անգամ եթե այդ սերը փոխադարձ չէ։  

00

16. Ցավում եմ, որ չէի հասկանում, թե որքան գեղեցիկ եմ։ Գեղեցկության բազում բնորոշումներ կան։ Կարևորն այն է, որ երբեք չմտածեք, թե Դուք արժանի չեք այս կամ այն մարդու ուշադրությանը։  

17. Զղջում եմ, որ չեմ ազատվել ատելի աշխատանքից։ Անշուշտ, ես ստիպված էի այնտեղ աշխատել ընտանիքիս ապրուստը հոգալու և վարկը փակելու համար, սակայն չի կարելի ամեն օր համակվել դժբախտության զգացումով։

18. Թույլ մի՛ տվեք, որպեսզի Ձեր վզին փաթաթեն պահվածքի այս կամ այն մոդելը, որը Ձեզնից ակնկալում է հասարակությունը։ Դուք ինքներդ պետք է որոշեք, թե ինչպիսին եք ցանկանում լինել, հակառակ դեպքում հասարակությունը Ձեր փոխարեն կորոշի դա։  

19. Ցավում եմ, որ օտար լեզու չեմ սովորել։ Հավանաբար դրա համար տարիներ կպահանջվեին, սակայն օտար լեզվով հաղորդակցվելու կարողությունը կարող է շատ օգտակար լինել։

20. Զղջում եմ, որ երբեք ելույթ չեմ ունեցել հասարակության առջև։ Իհարկե, հնարավոր է, որ սա Ձեր բուն առաքելությունը չդառնա, սակայն կյանքում գոնե մեկ անգամ հասարակության առջև ելույթ ունենալը կենսական կարևոր փորձառություն է հանդիսանում։

21. Ցավում եմ, որ անշնորհակալ եմ եղել։ Սովորե՛ք «շնորհակալություն» ասել և գնահատել երախտագիտությունը և կտեսնեք, թե ինչպես է Ձեր կյանքը բարելավվում։   

22. Ճանապարհորդեք ցանկացած հնարավորության դեպքում, քանի դեռ երիտասարդ եք։ Որքան ավելի եք մեծանում, այնքան ավելի դժվար է դառնում դրա համար ժամանակ գտնել. չէ՞ որ տարիների հետ ավելի շատ մարդիկ կախված կլինեն Ձեր ներկայությունից։

23. Թող ֆիզիկական ակտիվությունը գերակայություն դառնա բոլորի համար։ Երբ տարիք առնեք, կհասկանաք, թե որքան կարևոր է հոգալ սեփական օրգանիզմի առողջության մասին։

24. Ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատներին ու մտերիմներին։ Մենք բոլորս սահմանափակ ժամանակով ենք բնակվում այս աշխարհում։ Մի՛ կարծեք, թե անսպառ ժամանակ ունեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել