2008թ. քաղբանտարկյալները հայտնվեցին իշխանության պատժիչ մեքենայի մամլիչի տակ, կորցրեցին իրենց առողջությունը, նրանք և նրանց ընտանիքները կրեցին բազում զրկանքներ: Նրանց մեծ մասը կուսակցական գործիչներ կամ հայտնի անձինք չէին և քաղաքական հավակնություններ էլ չունեին: Այսօր ԱԺ պատգամավորի մանդատը այդ քաղբանտարկյալների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած ոչ իշխանական ուժերը հետաքրքրվու՞մ են նրանցով և նրանց ընտանիքներով. ինչպիսի՞ վիճակում են, ի՞նչ խնդիրներ ունեն, թե՞ իրենք զբաղված են ավելի «լուրջ» գործերով և մարդկային խեղված ճակատագրերն իրենց այլևս չեն մտահոգում: Կարևորը հանրահավաքներին մարդաքանակ ապահովելն է, որովհետև իրենց մարդիկ չեն հետաքրքրում, այլ նրանց քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել