Ռոուզ-Լին Ֆիշերի հետազոտությունները ցույց տվեցին, որ, օրինակ, ուրախության ու վշտի արցունքները միանգամայն տարբեր են: Նա հաստատեց դա մանրադիտակի օգնությամբ: Ֆիշերը հայտնաբերեց, որ գոյություն ունի նվազագույնը 100 տեսակի արցունք: Այսպես, աչքի խոնավացման արցունքները միանգամայն տարբերվում են սոխը մաքրելիս առաջացող արցունքներից, իսկ հիստերիկ ծիծաղի արցունքները նույնիսկ նման չեն հոգեկան ցավի արցունքներին: Ինչպես ձյան փաթիլները կամ մատնահետքերն են միշտ տարբեր, այնպես էլ տարբեր տիպի արցունքների մեջ կա ահռելի տարբերություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել