Եթե սա էր հայերի որոշակի հատվածի ազատության և անկախության լիմիթը, ուրեմն այդպիսիք իրավունք չունեն ազատ ապրելու և ազգի մաս կազմելու: Այս 25 տարի է, ինչ ասես չարեցինք իրար հանդեպ, անգամ հուդան կնախանձեր և մեզանից շատ բան կունենար սովորելու: Ես մի բառով կասեմ, որ նման հայերին անկախություն պետք չէր, դա հակազդեցություն է թողնում նրանց մտքի, հոգու և առողջության վրա: Ի՞նչ եք կարծում՝ դարերով սրա նրա ձեռքի տակ ապրելով, մի՞թե այս անկախություն կոչվածը միանգամից կբուժեր և կբերեր այն ինքնագիտակցության, որ նման մարդիկ աշխատեին և իրենց աշխատածն իրենք ուտեին: Ես համոզված եմ, որ տառապում եք, կարոտում, անգամ երազում տեսնում ձեզ ճիպոտահարող տերերին: Անգամ լեռներն ու սարերն են արձագանքում ճշմարիտ և ազգափրկման մարդկանց խոսքերին, որ օր ու գիշեր քարոզում են մարդկային արժանապատվություն և ազատ կյանք: Տեր Աստված, այս մատաղացու ժողովրդին երևի միայն դու ես ի վիճակի խելքի բերելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել