Երկրում ամեն առավոտ լույս տեսնող 10 թերթից 9-ը, 50 լրատվական կայքից 45-ը, գրպանային ընդդիմադիրներն ու վերլուծաբաններն էլ վրադիր, օրը 24 ժամ Կոնգրեսին մեղադրում են իր դավանած արժեքները դավաճանելու, մարդկանց խաբելու և հիասթափեցնելու, վճռականության պակասի, ծայրահեղության ու արմատականության, երկիրը ցնցումների տանելու, իշխանությունների հետ խաղ խաղալու, գործարքի գնալու, ծախվելու, իշխանությունների հետ երկխոսության չգնալու, արևմտամետության, ռուսամետության, եվրոպական այլասերված արժեքները ներմուծելու, Մոսկվայի ազդեցության տակ գտնվելու, օլիգարխի հետ համագործակցության, բոլորին մորթելու կոչեր անելու, հասարակությունը յուրայինների ու թշնամիների բաժանելու, նախկինում իշխանության մեջ գտնվող ուժերի հետ դաշնակցության, Մարտի մեկի զոհերի շահարկման, Մարտի 1-ը ուրանալու և մոռացության մատնելու, հանրահավաք անելու ու չանելու, ընտրություններին մասնակցելու ու չմասնակցելու, մանդատները վերցնելու ու չվերցնելու ու աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, ու չնայած այդ ամենին՝ Կոնգրեսը շարունակում է մնալ Հայաստանի ամենահեղինակավոր ու ազդեցիկ քաղաքական ուժը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել