Գեղեցիկ ժպիտը շատ հարցերում կարող է հեշտացնել մեր կյանքը: Ժպտերես մարդիկ իրենց հանդեպ վստահություն եվ համակրանք են առաջացնում: Բայց ինչ անել, եթե ատամները դեղին են, իսկ լնդերն արյունահոսում են: Փաստ է, որ միայն առողջ լնդերը կարող են ապահովել առողջ ատամներ: Դրա համար ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն սպիտակ ատամներ, այլև առողջ լնդեր եվ ամուր էմալ:
Հեռու անցյալում մեր նախնիները ուտում էին հում բանջարեղեն եվ միս, ինչքան էլ տարօրինակ է, իրենց ատամները մաքրվում էին սնվելու ժամանակ: Կերեք հում խնձոր կամ գազար եվ դուք կնկատեք, որ ատամները դառնում են ավելի հարթ, իսկ լնդերն ասես «կենդանանում են»: Հում, կոշտ բանջարեղենը կարող է մաքրել ատամները բակտերիալ նստվածքից եվ սննդի մնացորդներից:
Մեր ժամանակներում մենք նախընտրում ենք ուտել ածխաջրերով հարուստ փափուկ սնունդ: Ատամները չեն մաքրվում, այլ հակառակը, պատվում են բակտերիալ նստվածքի հաստ շերտով եվ քայքայվում են՝ սննդում պարունակվող քիմիական նյութերի ազդեցության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել