Եթե Ամուլսարը շահագործեն որպես հանք, ապա այն կդառնա շրջակա միջավայրի աղտոտման-թունավորման աղբյուր և Հայաստանը կզրկվի ևս մեկ սարից: Եթե կան այսպես ասած հանքեր շահագործելու համար բարենպաստ օրենքներ, ապա դրանց դեմ պայքարել ա պետք, որովհետև «աչքդ կթարթես» և լեռնային Հայաստանից կմնա միայն Նուբարաշենի աղբանոցի ավելի մեծ տարբերակը, ուղղակի այն տարբերությունով, որ այստեղ կենդանիները արածել չեն կարողանա...........

Սա ես առանց կատակելու եմ ասում: Ցանկալի ա շտապել ու հարմար ա հենց Ամուլսարից սկսելը, որպեսզի այս դեպքը դառնա մնացածի համար օրինակ, հակառակ դեպքում` հակառակ օրինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել