keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Սթիվ Ջոբսի կանոնները. ինչպես մանիպուլացնել մարդկանց և ստիպել նրանց անել այն, ինչ Ձեզ է պետք

visibility 9761 commentմեկնաբանել

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը սկսել է ստեղծել իր ընկերությունը նրանից, որ հրաժարվեց հետևել համընդհանուր ընդունված կանոններին։ Ճանապարհին նա բազմաթիվ խոչընդոտների էր բախվում, բայց շնորհիվ նրա, որ ուներ սեփական իրականությունը կերտելու ունիկալ կարողություն, որ կոչում էր «Աղավաղման դաշտ», նրան միշտ հաջողվում էր համոզել մարկանց, որ հենց իր համոզմունքներն են ճիշտ և հենց դրանք ընկերությունը բարգավաճման կտանեն։ Ջոբսի ազդեցության տակ էին ընկնում ամենահայտնի թոփ մենեջերներն ու ներդնողները, ովքեր հավատում էիր, որ Ջոբսի առաջարկած գաղափարներն անպայմանորեն հաջողություն կբերեն, և ահա, ձեզ ենք ներկայացնում նրա կենսական կանոններից մի քանիսը։

Կարևորը հարգանքն է

Ջանասիրաբար աշխատիր, եթե քեզ հարգում են։ Հարգանքը դեպի քո ուզածին տանող ճանապարհի առաջին քայլն է։ Երբ 1996 թվականին Ջոբսը վերադարձավ իր իսկ կողմից հիմնված Аpple ընկերություն, նա ուներ ընդհամենը «Ղեկավարի խորհրդական»-ի կարգավիճակ, սակայն շատ շուտով նա կարողացավ կադրային փոփոխությունների շնորհիվ իրեն հավատարիմ մարդկանցով շրջապատել։ Նրա աշխատանքային օրը 14 ժամ էր տևում, ինչի շնորհիվ նրա հավատարիմ կադրերը աստիճանաբար զբաղեցրեցին առանցքային պաշտոններ, իսկ նրա՝ միշտ լավագույն ապրանք արտադրելու տեսլականը դարձավ ընկերության կարգախոսը։ Արդյունքում բոլորը սկսեցին հարգել Ջոբսին։

Մի վախեցիր էմոցիաներից և մտահղացումներ առաջարկիր

Մտահղացումների ճիշտ մատուցումը գործընկերներին և ներդրողներին՝ Ջոբսի գլխավոր խաղաթղթերից էր։ Ջոբսին ճանաչողները պատմում են, որ երբ նա ներկայացնում էր իր հերթական մտահղացումը, ոչ մեկի մոտ կասկած չէր առաջանում, որ նա անկեղծորեն հավատում է իր գաղափարներին, իսկ էմոցիոնալությունն այնքան շատ էր, որ անգամ կարելի էր կասկածել, որ նրա հավատքն իր մտահղացումներին շատ մոտ է մոլուցք լինելուն։

Ջոբսը նաև այնպես արեց, որ իր շուկայագետները այնպիսի գովազդային արշավ կազմակերպեն, որը գերհագեցած կլինի էմոցիաներով և չսխալվեց, որովհետև մի քանի նման արշավներից հետո Ջոբսի շնորհիվ Аpple-ը դուրս եկավ մի նոր մակարդակ և դադարեց ուղղակի համակարգչային ընկերություն լինել։

Զինաթափիր մարդկանց գայթակղություններով և հաճոյախոսություններով

Անկախ նրանից, թե ինչ հիերարխիկ հարաբերություններում եք գտնվում տվյալ մարդու հետ, նա միշտ իր պլանների ու մտքերի աջակցության կարիք ունի, դրա համար էլ նրանք միշտ դրական են արձագանքում, երբ Դուք դա անում եք։ Ջոբսի ընկերները պատմում են, որ նա կարող էր կեղծավոր հաճոյախոսություններ շռայլել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին, անգամ եթե նա ատում էր նրանց և հանգիստ վիրավորեր մարդկանց, ում նա հավանում էր։

Յուրացրու բոլոր լավ գաղափարները

Պետք է համարել, որ բոլոր լավ գաղափարները Ձերն են, իսկ եթե ստիպված եք փոխել Ձեր հայացքները, միևնույն է, հավատարիմ մնացեք Ձեր գաղափարներին։ Ի վերջո, նախկինի մասին հիշողությունները կարելի է ձևափոխել։ Իհարկե, Ջոբսը միշտ չէր ճիշտ, բայց նա գիտեր, թե ինչպես մարդկանց համոզել իր իրավացիության մասին։ Նա դա անում էր միշտ իր կարծիքին մնալով, իսկ եթե ինչ-որ մեկն ավելի լավ գաղափար էր առաջարկում, նա անպայմանորեն յուրացնում էր դա ու համոզում էր բոլորին, որ իրականում նա երբեք էլ այլ կերպ չի մտածել։

Որոշումները կայացրու արագ ու վճռականորեն։ Հարկ եղած դեպքում դրանք կարելի է փոխել

Ի տարբերություն այլ ընկերությունների՝ Apple-ը հազվադեպ էր հարցումներ ու շուկայի ուսումնասիրություններ իրականացնում, երբ պատրաստվում էր նոր ապրանք ստեղծել։ Ջոբսը ձանձրանում էր ամիսներ տևող բանակցություններից՝ նոր որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Այսպես, նա ընդամենը կես ժամում որոշեց, որ iMac համակարգիչները պետք է թողարկվեն ծիածանի բոլոր երանգներով։ Նույն համակարգիչների պարագայում Ջոբսը մեկ անգամ սխալվեց, երբ, ի հեճուկս իր գլխավոր ինժեների պնդումների, պահանջեց, որպեսզի լազերային սկավառակի տեղը լինի անցք։ Հետագայում, երբ համակարգիչների առաջին խմբաքանակն արդեն արտադրության մեջ էր, պարզվեց, որ այդ տարբերակով հնարավոր չի ինչ-որ բան ձայնագրել լազերային սկավառակների վրա, բայց արդեն երկրորդ սերնդում այդ թերությունը շտկվեց։

Եղիր կոպտության աստիճանի հասնող անկեղծ

Երբ Ջոբսը վերադարձավ Apple, ընկերությունը բազմաթիվ ապրանքներ էր թոողարկում, բայց չուներ կոնկրետ ուղղվածություն։ Այդ ժամանակ Ջոբսը հավաքեց բոլոր թոփ մենեջերներին մեկ սրահում և բարձրացավ բեմ։ Նա շատ պարզ էր հագնված՝ շորտեր ու բոթասներ, և պարզ հարցրեց.

- Ինչո՞ւմ է խնդիրը։

- …

- Սա մեր ապրանքներն են։ Ինչո՞ւմ է դրանց խնդիրը։

- …

- Մեր թողարկածը ք*ք է, այն այլևս չի գրգռում, – բղավեց Ջոբսը։

«Երբ ինչ-որ բան, իրոք, աղբ է, ես դա ասում եմ մարդկանց դեմքին։ Իմ աշխատանքը կայանում է ազնիվ լինելու մեջ։ Ես գիտեմ, թե ինչից եմ խոսում ու, որպես կանոն, ճիշտ եմ դուրս գալիս։ Ես հենց այդպիսի շփման կուլտուրա եմ ստեղծել, որում մենք կոպտության հասնելու աստիճան անկեղծ ենք միմյանց հետ և յուրաքանչյուրը կարող է ինձ ազել, որ ես ք*ք եմ, բայց ես էլ նրան նույն կերպ կպատասխանեմ», – խոստովանել է Ջոբսն իր կենսագրին։

Մի սպասիր խնդրի լուծմանը, լուծիր այն հիմա

«Խաղալիքների պատմությունը» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի ստեղծման ժամանակ գլխավոր երկու հերոսների կերպարները շատ աշխատանք պահանջեցին, մինչև պսակվեցին իրենց վերջնական տարբերակներով՝ Բազզ Լայթերն ու կովբոյ Վուդին։ Disney-ի ներկայացուցիչները պնդում էին, որ կերպարներն ավելի կտրուկ պետք է լինեն, ինչը ենթադրում էր, որ Վուդին պետք է ավելի նախանձ, կոպիտ ու կռվարար լիներ Բազզի հանդեպ, իսկ Բազզը պետք է անկոչ հյուրի կարգավիճակում լիներ, սակայն Ջոբսը թույլ չտվեց դա և ստիպեց փոփոխել նախնական սցենարը։ Արդյունքում, Վուդին շատ ընկերասեր ստացվեց, իսկ մուլտֆիլմը շատ սիրվեց։

«Եթե ինչ-որ բան այնպես չէ, ապա չի կարելի անտեսել դա և սկսել խոսալ ու հարցեր տալ, երբ արդեն ուշ է։ Հենց այդպես են վարվում այլ ընկերություններում», – ասում էր Ջոբսը։

Խնդրահարույց անձանց հանդեպ մոտեցման երկու ձև կա. կամ մոտեցումը պետք է լինի «զինված», կամ էլ՝ …

Ջոբսն աշխարհին հաճախ նայում էր, ասես կոնտրաստի. մարդը կարող էր լինել հերոս կամ էլ պրոֆան, ապրանքը՝ հրաշալի կամ էլ սարսափելի։ Ջոբսն ուզում էր, որ Apple-ը դառնա «Բարձրագույն լիգայի» անդամ ընկերություն, ինչը նշանակում էր, որ պետք էր պարբերաբար ձերբազատվել այն աշխատակիցներից, որոնք չէին կարողանում ապահովել այդ մակարդակը, կամ էլ բարելավել նրանց հմտությունները։

Օրինակ՝ Ջոբսը միանգամից ազատեց այն ինժեներին, ով փորձել էր առարկել, երբ Ջոբսը հանձնարարել էր նրան ստեղծել մկնիկ, որի կուրսորը կկարողանա բոլոր ուղղություններով շարժվել, այլ ոչ միայն վերև-ներքև և աջ-ձախ։

… Մի խառնվիր ու արհամարհիր նրանց

1984 թվականի հունվարին Ջոբսը գնեց պատմական նշանակություն ունեցող Jackling House տունը, որը նախագծվել էր հայտնի ճարտարապետ Ջորջ Վաշինգթոն Սմիթի կողմից 1926 թվականին։ Նա այնտեղ ապրեց 10 տարի՝ մինչև ընտանիքի հետ Պալո-Ալտո տեղափոխվելը։ Ջոբսն ուզում էր քանդել հին տունը, բայց հանրությունը դեմ էր հանդես գալիս, որպեսզի պատմամշակութային այդ կառույցը քանդեն։ Ջոբսը չփորձեց առարկել, այլ պարզապես դիտավորությամբ տունն այնպիսի վատ վիճակի հասցրեց, որ այն պահպանելն այլևս անհնար էր։

Կռիր երկաթը, քանի դեռ տաք է

Ֆինանսական բարեկեցությունը երբեմն ստիպում է մարդկանց մտածել, որ կարելի է այլևս չաշխատել։ Ջոբսն այս առումով այլ կարծիքի էր։ Երբ 1995 թվականին Ջոբսին պատկանող Pixar անիմացիոն ընկերությունը իրական հեղափոխություն իրականացրեց մուլտիպլիկացիայում ու համաշխարհային հռչակ ձեռք բերեց, Ջոբսը հասկացավ, որ անհրաժեշտ է նոր պայմանագիր կնքել Disney-ի հետ, իսկ դա անելու ու գիգանտի հետ որպեսը հավասարը՝ հավասարի խոսելու համար փողեր էին պետք։ Նա չլսեց այլոց խորհուրդները և IPO իրականացրեց ու չսխալվեց. «Խաղալիքների պատմություն»-ը մուլտֆիլմի մեծ հաջողությունը թույլ տվեցին, որպեսզի նա հսկայական եկամուտ ստանա։

Եթե ունես լծակ, օգտագործիր այն

Ջոբսի վերադարձը Aplle 1996 թվականին իսկական սենսացիա էր։ Ջոբսը բոլորին պատմում էր, որ աշխատում է տարեկան 1 դոլար վարձատրության դիմաց ու աշխատում է հանուն ընկերության բարեկեցության, այլ ոչ թե սեփական շահի։ Նա խորանում էր բիզնեսի բոլոր ասպեկտների մեջ. արտադրանքի դիզայն, ծախսերի նվազեցման հնարավորություններ, մատակարարների հետ բանակցություններ, գովազդային գործակալությունների ուսումնասիրություն։ Նա հասկացավ, որ անհրաժեշտ է կանգնեցնել ընկերության լավագույն կադրերի արտահոսքը և որոշեց վերանայել նրանց եկամուտներն ընկերությունում, որոնք կախված էին ընկերության բաժնետոմսերի գնի հետ։ Դրանք այնքան ցածր էին, որ մարդիկ զանգվածաբար լքում էին ընկերությունը։ Հարցի առնչությամբ Ջոբսը փորձեց ընկերության տնօրենների խորհուրդի նիստ հրավիրել, սակայն նրան սկզբում մերժեցին։ Կատաղած Ջոբսը հայտարարեց, որ եթե ընկերությունը չի ուզում անել դա, ապա ինքը երկուշաբթի օրվանից էլ աշխատանքի չի դուրս գա։ Հաջորդ օրը Ջոբսի առաջարկությունները հավանության արժանացան տնօրենների խորհրդում։

Պահանջիր կատարելություն և մի համաձայնվիր ցանկացած այլ բանի

Ջոբսն ատում էր բոլոր նրանց, ովքեր համաձայնվում էին փոխզիջումների՝ հանուն նրա, որ ապրանքը ժամանակին թողարկվի ու տեղավորվի բյուջեում։ Նա Apple նպատակը համարում էր նրանում, որ ընկերությունը պետք է հաղթի իր մրցակիցներին որակով՝ ստեղծելով հնարավորինս լավագուն ապրանք և անգամ «լավագույնից քիչ ավելի լավը», այլ ոչ թե մրցի եկամուտներով։ Եվ նա կարողացավ այնպես անել, որ Аpple բրենդը դառնա այնքան լավն ու տեխնոլոգիապես առաջադիմական, որ դրա ապրանքների սեփականատերերը հպարտություն զգային, որ իրենք Аpple-ից ինչ-որ ապրանք ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել