Ում պատմում եմ, ասում են, գրի թող բոլորն իմանան, որ դեռ այդպիսի մարդիկ կան.

Նստում եմ տաքսի, հասցեն ասում եմ, գնում ենք: Արդեն պիտի հասնենք տեղ, մեկ էլ բացում եմ պայուսակս ու հիշում, որ դրամապանակս թողել եմ մեկ ուրիշ պայուսակում: Անհարմար եմ զգում, մտածում եմ՝ ինչ ասեմ.

-Կներեք էլի, դուք հաճախ եք այնտեղ լինում, որտեղից ես տաքսի նստեցի:
-Հա, աղջիկ ջան, ի՞նչ է եղել:
-Կներեք էլի, ինձ շատ անհարմար եմ զգում, բայց դրամապանակս մոռացել եմ, կլինի Ձեր հեռախոսի համարը վերցնեմ, այսօր երեկոյան գաք մեր տուն, տամ:
Սպասում եմ, որ հեսա կջղայնանա, կկոպտի.
-Ըըը, դե ինչ արած: Բա դու ի՞նչ ես անելու առանց փող, աղջիկ ջան: 
-Դե տաքսիով կգնամ տուն, տեղում կտամ: (մտածում եմ՝ ստուգում է)
-Բա էդպես ոնց կլինի աղջիկ ջան, բա որ մի բան պատահի, գումար պետք գա:
-Չէ, ոչինչ մի բան կանեմ, շատ գործ չունեմ:
-Չէ այդպես չի լինի, արի ես քեզ փող տամ:
Չէ, շնորհակալ եմ...
Հանում ու 5000 դրամ մեկնում ինձ: 
Ես զարմացած նայում եմ:
-Չէ, ինչ եք անում, ուղղակի Ձեր համարը տվեք, որ զանգեմ:
_Չէ, աղջիկ ջան, ինչ ասես կարող է պատահել, վերցրու, երեկոյան կտաս:
Հիմա արդեն սկսում եմ իրեն համոզել, որ պետք չի ինձ փող տալ: Համոզում եմ մի կերպ, վերցնում եմ հեռախոսի համարը, իջնում: Երեկոյան զանգում եմ, գալիս է.
- Ինչքա՞ն պետք է վճարեմ:
-900:
Հազար դրամանոցը մեկնում եմ, չի վերցնում, մինչև չեմ համաձայնում մանրը վերցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել