Երեկ տեղի ունեցավ ԵՊՀ առաջին կուրսեցու պատվավոր երդման արարողությունը: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան,սակայն իրականում արարողությանը մասնակցողը կտեսնի, թե ինպիսի ձևականություն էր դա: Ու՞մ է պետք այն երդումը, որի արժեքը երդվողը չի գիտակցում: Իմ իմացած և ոչ մի առաջին կուրսեցու չի բացատրվել երդման կարևորությունը, նշանակությունը, տեքստի բովանդակությունը: Ընդամենը տրամադրվել է տեքստը և վերջ:Ահա մի փոքրիկ ձևականություն,որը հետագայում պիտի պղծի պատանուն(քանի որ չգիտակցված երդումը հանգեցնում է երդմնազանցության):
Դեռ մեր համալսարանականներին թողենք...նույն բնույթի բազմաթիվ ձևականություններ սերմանում ենք երեխայի մեջ սկսած օրորոցից մինչև հասուն կյանք, իսկ հետո ապշած նայում ենք նրանց, թե ինչպես դարձան ձևական, բովանդակությունից զուրկ: 
Լինենք արժևորողը սրբության, քննադատողը` տկարության:
Պահանջում եմ ԵՊՀ ամբողջ դասախոսական անձնակազմից հետևողական լինել նման հարցերին,տալ ուսանողին բարձր ու պարզաբանված արժեքներ,սովորեցնել արժևորել սրբությունները:
Հարգանքներով եկեղացաբանության առաջին կուրսի երդվյալ ուսանող…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել