Իբր կիրակի է.... Իբր երանելի ժամանակաշրջան... Իբր դրախտ... Իբր Եվրոպա... Իբր դեմոկրատիա... Իբր փայլուն ներկա.... Իբր հալած յուղեր... Իբր ուրախ սրտեր... Իբր ժպիտ... Իբր պատվական քաղաք... Երազանքների շենշող իրականացում՝ մեկ ԼՈՒՅՍ չկա, մեկ ՋՈՒՐ չկա, մեկ միասնաբար ԼՈՒՅՍ ու ՋՈՒՐ չկա... Մեկ ԱԿՆՈՑՆԵՐ են պետք՝ ՆԱԶՈՒԿ ՋՐԱՇԻԹԵՐԸ տեսնելու համար.... Ու փառք տալու համար Աստծուն, որ կարելի է կանգնել ծորակի մոտ (ժամերով) ու թեյի համար ջուր հավաքել... Ու աղաչելու Աստծուն՝ էլ բեթարից ազատել... Խոլերայի համաճարակից երևի...
Ի՜նչ ողորմելի ես, ագահությու՜ն, ի՜նչ արատավոր ես, իշխանատենչությու՜ն, ինչ խղճո՜ւկ ես 90-ականներ վերադարձած իմ սիրելի քաղաք և դու էլ՝ իմ պարզ ու հասարակ ու գրեթե անջուր թաղամաս... Ինչ դժբախտ եք այս պայմաններում հիվանդանալ «հանդգնած» մարդիկ...
Ի՞ՆՉ ԱՆԵԼ.... մի անգամ էլ կարդամ ռուս դասականին...
Ի՞ՆՉ ԱՆԵԼ...... Մի անգամ էլ կարդամ բուրժուական համակարգը քննադատող մեր ՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ փայլուն նմուշները...
Ի՞ՆՉ ԱՆԵԼ... Հետևել արտագաղթողների՞ն....
Ահա այսպիսի կիրակնօրյա խոհեր...
Տե՛ր, բարեխոս եղիր իմ ու լույսի մարդկանց միջև, որ լույսն էլ չգնա... Ջրի հերն էլ անիծած... Եղածը մի խոլերա չի՞... Մի համաճարակ չի՞... Էնքան բան ենք հաղթահարել հերոսաբար... Համաճարակն ի՞նչ Է, որ չկարողանանք... Մենք դիմացկուն ու համբերատար էակներ ենք... Պատվիրաններիդ միշտ հավատարիմ...
Բարեխո՜ս եղիր պատվիրաններդ հիշողներիս ու պատվիրաններդ մոռացողների միջև, որոնց կուռքերի տեղ են դրել: «Երկնքում, երկրի վրա ու երկրի խորքի ՋՐԵՐԻ մեջ որևէ կուռքեր չպիտի կերտես ու չպիտի պաշտես նրանց....»:

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
2 նոյեմբերի, 2014-ի, քաղաք Թիֆլիս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել