Այսօր՝ մոտավորապես այն պահի, երբ կառավարությունում Հրայր Թովմասյանը համոզում էր մեզ, թե դատավորները փոխվել են, ավելի գրագետ են, դատական համակարգը ավելի արդար է դարձել, Վահե Ավետյանի մահվան գործով դատական նիստն է ընթացել: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները գրել են, որ դահլիճում խայտառակ շոգ էր, օդափոխություն չկար, բարձրախոս չկար, դատավորն էլ շատ կամաց էր խոսում: Իսկ դժգոհողներին էլ դուրս է հրավիրել: Դե արի ու հավատա նախարարի ասածին: Չի բացառվում, որ դիտավորյալ է այդպես արվել, որ մարդիկ զզվեն ու դուրս գան դահլիճից, դատավորն էլ դիտավորյալ է կամաց խոսում, որ ԶԼՄ-ներն ամեն ինչ չֆիքսեն, հերթական գործը «ջրվի»: Մի խոսքով՝ խայտառակ երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել