Տենց էլ չհասկացա, թե ոնց կարաք մի 6 ամիս մեկի հետ ֆռֆռալ, սեր խաղալ, հետո կռվել ու մի 15 օր հետո թազա յարան ճարել, ու նենց դեմքի արտահայտություն ու արտահայտչամիջոցներ ընտրեք ու օգտագործեք, ոնց որ ձեր առաջին ու միակ սերն ա էս: Ոնց որ 15 օր առաջ ուրիշի հետ չէիք, որ այ էս մեկը հաստատ սեր ա, այ սրանից նախկինում երբեք չեք զգացե,լ ու սա հավերժ ա տևելու, սրանից երեխեք եք ունենալու: Ախր ոզնուն էլ պարզ է, որ քարը տրաքի, էլի մի 6 ամիս հետո ուրիշի վրով եք էդ արտահայտչամիջոցներն ու դեմքի անմեղ ու սիրահարված արտահայտությունն ընդունելու:
Ես ձեր իմացած սերը սիրեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել