Մի բան կա, որ երեկվանից մտքիցս դուրս չի գալիս: Փորձեմ կարճ գրել:
Ուրբաթ գանացինք Աղվերան սեմինարի, նկատեցի՝ հեռախոսս չկա: Զանգում եմ, զանգերը գնում ա, ոչ մի պատասխան: Զանգում եմ 1-02, ասում եմ, որ ինձ անհայտ պայմաններում կորցրել եմ հեռախոսս, «կարող ե՞ք օգնել գտնեմ»: Պատասխանում են, որ ինձ կկապվեն իրենց աշխատաիցները 1 ժամվա ընդացքում:
5 րոպե չանցած.
– Բարեւ ձեզ, դուք 1-02 զանգահարել ե՞ք:
– Այո, հեռախոսս եմ կորցրել, խնդրեցի՝ եթե հնարավոր ա, օգնեն գտնել:
– Գողացել ե՞ն, թե՞ կորցրել եք:
– Չգիտեմ, ինձ անհայտ պայմաններում ա կորել, ամեն ինչ հնարավոր ա:
– Եկեք ոստիկանություն, դիմում գրեք, որ կարողանանք գտնել:
– Աղվերանում եմ, հիմա չեմ կարող գալ: Եթե պարտադիր ա գալս, այս պահին համարեք չեմ զանգել ձեզ, եթե կարիք լինի երկուշաբթի կգամ: Շնորհակալություն:
– Մենք ենք շնորհակալ:
(:ճճճ)
2 ժամ անց հանգստյան տուն են գալիս 3 ոստիկան, իրենց ասելով 40 կիլոմետր են կտրել, որ հասնեն հանգստյան տուն ինձ լսելու:
– Բարեւ ձեզ, Դուք ե՞ք զանգահարել 1-02
– Վա՛յ քու, Դուք իմ զանգի համար ե՞ք եկել:
– Այո, անձնագիր կա՞ Ձեզ մոտ: Մենք հիմա հայտարարություն կվերցնեք և կփորձենք գտնել Ձեր հեռախոսը:
Կարճ ասած՝ զարմացած եմ: Սրա մասին եթե չպատմեյի, կստացվեր՝ ես ինձ կեղծում եմ:
Հ.Գ. Հայաստանում առաջին անգամ ոստիկաններ հանդիպեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել