1  Քրիստի Ուոլթոն


Կարողությունը՝ 36,7 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ

Քրիստի Ուոլթոնն աշխարհի ամենահարուստ կինն է։ Նա իր կարողությունը ձեռք է բերել որպես ժառանգություն իր ամուսնու՝ Ջոն Ուոլթոնի մահվանից հետո՝ 2005թ․-ին։ Նրա «First Solar» արևային էներգիա արտադրող ընկերությունը նախորդ տարի 47% աճ է գրանցել, որը նպաստել է նաև նրա կարողության աճին։

 2  Լիլիան Բեթենքորթ


Կարողությունը՝ 34,5 միլիարդ դոլար
Երկիր՝ Ֆրանսիա

«LOreal» ընկերության սեփականատեր Բեթենքորթը աշխարհի երկրորդ ամենահարուստ կինն է, ում կարողությունը 2013թ․-ից ի վեր միայն աճ է գրանցել։ Այժմ նա անձամբ չի զբաղվում ընկերության համակարգմամբ։

 3  Էլիս Ուոլթոն

Alice Walton

Կարողությունը՝ 34,3 միլիարդ դոլար
Երկիրը՝ ՄԱՆ

Ուոլթոնը Wal-Mart-ի սեփականատեր Սեմ Ուոլթոնի աղջիկն է։ Նա Ուոլթոնների ընտանիքի ամենախոշոր բարեգործն է։ 2012թ․-ին նա ավելի քան 2 միլիոն դոլար է ներդրել չարտերային դպրոցների կառուցման նախաձեռնություններում։

 4  Ժակլին Բադջեր Մարս

Jacqueline Badger Mars

Կարողությույնը՝ 20 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ

Ժակլին Բադջեր Մարսը «Mars» ընկերության երրորդ սերնդի ժառանգորդն է։ Հոր մահվանից հետո նա ժառանգել է ընկերությունը իր երկու եղբայրների հետ։ Ընկերությունն ԱՄՆ-ում օրական ավելի քան 400 միլիոն տուփ M&Ms է արտադրում։

 5  Ջինա Ռինչարտ

Gina Rinehart

Կարողությունը՝ 17,7 միլիարդ դոլար
Երկիրը՝ Ավստրալիա

Ռինչարտն Ավստրալիայի ամենահարուստ մարդն է համարվում՝ լինելով երկրի ամենախոշոր հարկ վճարողը։ Նրան է պատկանում Ավտրալիայի արևմտյան ու հյուսիսային  տարածքներում գործող հանքաքարի ու ածխի արդյունաբերության ընկերությունները, որոնք նա ժառանգել է հորից։

 6  Սյուզան Քլաթեն

Կարողությույնը՝ 17,4 միլիարդ դոլար
Երկիրը՝ Գերմանիա

Գերմանիայի ամենահարուստ կինն իր եղբոր՝ Ստեֆան Ուանդթի ու մոր Ջոաննա Քուանդթի հետ համատեղ «BMW» ավտոարտադրող ընկերության 50 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։  Տնտեսագետ Սյուզան Քլաթենը նաև կառավարում է քիմիական նյութեր արտադրող  Altana ընկերությունը։

 7  Աբիգաիլ Ջոնսոն

Abigail Johnson

Կարողությույնը՝ 17 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ

Աբիգաիլ Ջոնսոնը «Fidelity Financial Services» ֆինանսական ծառայությունների ընկերության նախագահն է, ով նաև գլխավորում է «Fidelity Investments» ընկերությունը, երբ կարիք է լինում փոխարինել գործադիր տնօրենին՝ իր հորը՝ Էդվարդ Նեդ Ջոնսոնին։  

 8  Լոուրեն Փաուել Ջոբս

Laurene Powell Jobs

Կարողությույնը՝ 14 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ

Փաուել Ջոբսը «Disney» ընկերության համասեփականատերերից է, ում ձեռքում է գտնվում բաժնեմասի ամենախոշոր մասը, որը նրան է անցել ամուսնու՝ Սթիվ Ջոբսի մահվանից հետո։

 9  Ջոաննա Քուանդթ

Johanna Quandt

Կարողությույնը՝ 12,8 միլիարդ դոլար
Երկիրը՝ Գերմանիա

Ջոաննան «Herbert» ընկերության առաջին քարտուղարն է և Հերբերտ Քուանդթի կինը։ Նրանց ընտանիքը «BMW» ավտորարտադրող ընկերությունը փրկեց սննկացումից։ Իր որդու և աղջկա հետ համատեղ նրան է պատկանում «BMW» ընկերության 50 տոկոսը։ 

 10  Միուչիա Պրադա

Miuccia Prada

Կարողությույնը՝ 11,1 միլիարդ դոլար
Երկիրը՝ Իտալիա

Իր պապիկի  հիմնած «Prada» նորաձևության տան գլխավոր դիզայները նաև իր ամուսնու՝ Պատրիսիո Բերտելիի գործընկերն է, ով համակարգում է Bertelli ըներությունը։  Թե՛ Prada-ն, թե՛ Bertelli-ն վերջին տարվա ընթացքում որոշակի անկում են ապրել ֆինանսական առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել