Եվ այսպես, Ռուսաստանի կառավարությունը 25-30 տոկոսով դևալվացիայի ենթարկեց ռուբլին, և հայտնի չի, սա վե՞րջն է, թե ռուբլու արժեզրկումը դեռ շարունակվելու է...
Ղազախստանն իր տենգեն դևալվացիայի ենթարկել է, Բելառուսը դա անում է հաճախակի:
Իսկ ի՞նչ է լինելու հայկական ԴՐԱՄԻ հետ...
Քանի որ մենք նավթ ու գազ չունենք, չունենք նաև արդյունաբերություն և արտահանում, մեր պետության միակ «ռեսուրսը» Ռուսաստանից փող ուղարկող մարդիկ են:
Հայաստանում չկան Յուկոսի կամ Բաշնեֆտի պես ընկերություններ, որ այս նեղ պահին գոնե դրանք պետականացվեին...
Երկրում միակ փող ունեցողները իշխանական և «ընդիմադիր հեղափոխական» օլիգարխներն են: Նրանք միմյանցից, ի օգուտ պետության, իհարկե, ոչ մի կոպեկ չեն խլելու:
Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտներն արդեն կրճատվեցին 25-30 տոկոսով:
Հիմա գլխավոր հարցը. ինչպե՞ս է մեր կառավարությունը խուսափելու բյուջեի դեֆիցիտից, ինչի՞ հաշվին, արևածաղիկ վաճառողների ՀԴՄ-ների՞, թե՞ թատրոն-միտինգների շնորհիվ...
Այն, որ դրամը չափից դուրս արժևորված է, հայտնի է վաղուց:
Դրամի դևալվացիան պետք էր սկսել գոնե մի 4-5 տարի առաջ, որպեսզի այսօր 500 դրամից պակաս չարժենար մեկ դոլարը:
Ուրեմն, մնում է մի տարբերակ. դրամը կփլվի միանգամից, առնվազն 25-30 տոկոսով, եթե ոչ ավել: Իսկ առջևում ծանր ամիսներ են, գնաճը բնակչության 90 տոկոսին ծայրահեղ աղքատության շեմին է հասցնելու:
Պատրաստվե՛ք, մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել