Ոմն Աշոտ Գրիգորյան իրեն իրավունք է վերապահել հանդես գալ ողջ Սփյուռքի անունից և Սփյուռքի զորակցությունը հայտնել Քառյակի շարժմանը, դեռ մի բան էլ այն որակել օրըստօրե հզորացող համասփյուռքյան շարժում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, թե հարկ եղած դեպքում պատրաստ է գալ ու անձամբ մասնակցել Հայաստանում ծավալվող գործընթացներին: Վերցնես ասես՝ հարկ կա, դե գնա, պարզ է, որ չի գնա, ու պրիմիտիվ ինքնագովազդով է զբաղվում մարդը: Ինչ վերաբերում է Աշոտ Գրիգորյանի, այսպես կոչված, ֆորումին, դա Սլովակիայում ստեղծված մի կառույց է, բայց չգիտես ինչու ամբիցիոզ անուն ունի՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորում: Հետաքրքիր է թե քանի՞ միություն է մտնում այդ ընտանեկան ֆորումի մեջ: Ինչպե՞ս կարելի է այսքան ինքնակոչ լինել: Լավ, հասկացանք, որ Քոչարյանի ու Ծառուկյանի թելերով խաղացող ես, բայց ո՞վ է քեզ իրավունք տվել Սփյուռքի հայության անունից հանդես գալ: 
Վերջերս Կալիֆոռնիան կուրիերի խմբագիր Հարութ Սասունյանը, որ առանձնապես աչքիս լույսը չէ, առաջարկում էր Սփյուռքի բոլոր համայնքներում ընտրություններ կազմակերպել և ներկայացուցիչ ընտրել, որոնցից էլ կձևավորվի համասփյուռքյան կառավարությունը և լիազորված կլինի Սփյուռքի անունից հանդես գալու: Ասածի մեջ տրամաբանություն կա, չնայած ի՞նչ երաշխիք, որ Սփյուռքյան ընտրություններն էլ չեն կեղծվի: Չէ՞ որ վատ օրինակը վարակիչ է, Մայր հայրենիքի ընտրությունների կեղծման պրակտիկան՝ նույնիսկ նպաստող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել