1  Քրիս Հյուջես Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուջեսը թողեց ընկերությունը 2007թ․-ին Բարակ Օբամայի առաջին նախագահական առցանց արշավը կազմակերպելու համար։ 2010թ․-ին նա հիմնադրեց Juno ընկերությունը՝ սոցիալական ցանց, որի նպատակն էր  միավոորել սոցիալական բարեկեցությամբ ու ակտիվիզմով հետաքրքրվող անձանց։
Այժմ Հյուջեսը «The New Republic» առաջադեմ քաղաքական մեկնաբանությունների ամսագրի հրատարակիչն է։ 2012թ․-ին Հյուջեսն ամուսնացել է «Hudson River Ventures» ներդրումային ֆոնդի նախագահ ու ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպան Շոն Էլդրիջի հետ։

1.%2520chris%2520hughes

 2  Փիթեր Թիլ - Փիթեր Թիլը հայտնի է որպես PayPal-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Թիլը նաև հաջողակ կապիտալիստ է։ Երբ 2012թ․-ին eBay-ը ձեռք բերեց PayPal-ը, Թիլը 55 միլիոն դոլար մասնաբաժին ստացավ։ Նա նաև առաջինն էր, ով  500,000 դոլարով ներդրում կատարեց Facebook-ում 2004թ․-ին՝ իր համար 10.2 % մասնաբաժին ապահովելով։ Ակնհայտորեն միասեռականների իրավունքների պաշտպան լինելով՝ նա նվիրատվություններ է անում Հավասար իրավունքների ամերիկյան հիմնադրամին։

3.%2520peter%2520thiel

 3  Մեգան Սմիթ - Մեգան Սմիթը Google ընկերության բիզնես զագացման  փոխնախագահն է։ Նա ընկերության հետ է արդեն 15 տարի, այն ժամանակվանից ի վեր, երբ 1998թ․-ին Google-ը սկսեց համագործակցել PlanetOut-ի հետ։ Սմիթը ծառայել է որպես PlanetOut-ի, ինչպես նաև միասեռականների համար նախատեսված լրատվական կայքի գործադիր տնօրեն։ Սմիթն ու իր կինը՝ Կարա Սուիշերը, երկու որդի ունեն։

4.%2520megan%2520smith

 4  Դանա Կոնտրերաս - Կոնտրերասը սկսել է աշխատել Twitter-ում երկու տարի առաջ։ Նա արագ կարիերայի աճ է գրանցել ընկերությունում և այժմ համակարգի գլխավոր ճարտարագետն է։ Որպես տրանսգենդեր կին՝ Կոնտրերասը Twitter-ը ջերմ ու աջակցող ընկերություն է համարում, որտեղ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ իրենց հարմարավետ են զգում։ Կոնտրերասն ամուսնացել է իր կնոջ հետ 5 տարի առաջ։

5.%2520dana%2520contreras

 5  Ջոուել Սիմխայ - Սիմխայը (ձախից) միասեռականների համար ժամադրությունների ու սոցիալական շփման համար նախատեսված ամենահայտնի «Grindr» կայքի հիմնադիրն է, որը գործարկվում է 2009թ․-ից։ Ընկերությունը 4 միլիոն օգտատեր ունի՝ 192 տարբեր երկրներից։ 

7.%2520joel%2520simkhai

  6  Ջոն Հոլլ - Ջոն «Մեդդոգը» Linux International ընկերության գլխավոր տնօրենն է, որը Linux-ի հիմքով ծրագրերի արտադրմամբ ու մշակմամբ է զբաղվում: Նա «Մեդդոգ» (խենթ շուն) կեղծանունն ունի, որը ստացել է Հարթֆորդի պետական տեխնիկական քոլեջում դասավանդելու ժամանակ, որտեղ նա նաև աշխատում էր որպես համակարգչային գիտությունների ֆակուլտետի ղեկավար։ 

9.%2520jon%2520hall

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել