Tert.am-ը գրում է․

Եթե «Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոնում նորմալ հետազոտություն կատարվեր և ժամանակին ախտորոշվեր առանց ձեռքերի ու ոտքի թաթի լույս աշխարհ եկած երեխայի բնածին արատը, ապա 14-15 կամ մինչև 22 շաբաթականում հնարավոր կլիներ կատարել հղիության արհեստական ընդհատում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ով տեղեկանալով Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած նորածնի մասին, նայել է հղիության ուլտրաձայնային հետազոտության արդյունքները, ծանոթացել հիվանդության պատմությանը:

«Բնական է՝ ծնողների ցանկությամբ և համաձայնությամբ, բժշկական հանձնաժողովով կարելի էր ընդհատել, որովհետև, փաստորեն, հիմա բարոյահոգեբանական ավելի վատ վիճակ է, քան ընդհատելու դեպքում: Որովհետև, փաստորեն, նորածինը կենսունակ նորածին է՝ զարգացման արատներով, որը ցավալի երևույթ է»,-նշեց ՀՀ գլխավոր մանկաբարձը:

Ի պատասխան հարցի, թե ծնողները վերցրե՞լ են արատներով երեխային, նա նշեց, որ իր տեղեկություններով ՝ ծնողները ցանկանում են երեխայից հրաժարվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել