Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես գիտեք՝ երկարատև ժամանակ է, ինչ Գևորգ Քոչար 4 հասցեի բնակիչներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել հարակից այգում գործող Sindi Club գիշերային ակումբի պատճառով: Խաթարվել էր բնակիչների անդորրը, որոնք, իրենց կամքից անկախ, մասնակիցն էին դառնում գիշերային հայհոյանքներին և աղմուկին:
Համացանցում և տպագիր մամուլում այդքան բողոքներից հետո վերջապես քաղաքապետարանի միջամտությամբ կարծես թե այդ հարցը լուծում է ստանում:
Երկու օր առաջ հարակից շենքի բնակիչներին են այցելել քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ, լսել բոլորին և խոստացել կասեցնել տվյալ ակումբի աշխատանքը: 
Հիմա բնակիչներն անհամբեր սպասում են, թե երբ է փակվելու տվյալ ակումբը, որպեսզի կարողանան հանգիստ շունչ քաշել և իրենց երախտագիտության խոսքը հայտնեն քաղաքապետարանի աշխատակիցներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչները հուսով են, որ կարիք չի լինի նորից բողոքի ալիք բարձրացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել