© www.flavinscorner.com

Այս հոդվածում ներկայացված է ժամանակակից քրեագիտության մեջ կիրառվող տարբեր հասկացողությունների ծագումնաբանությունը։ Ժամանակի ընթացքում դատական համակարգը կատարելագործվել է, սակայն հանցագործությունների բացահայտումը շարունակում է դժվարին խնդիր մնալ։ Պատկերացրե՛ք, թե որքան ավելի դժվար էր դա տասնամյակներ առաջ, երբ քրեագիտությունը նոր-նոր էր զարգանում, և գոյություն չունեին այնպիսի պարզունակ մեթոդներ, ինչպիսիք են մատնահետքեր վերցնելու տեխնիկան կամ հանցանքի վայրի լուսանկարումը։ 

1. Անմեղսունակության գիտությունը

Габриэль Бомпар

Գաբրիել Բոմպար

Գաբրիել Բոմպարը և Միշել Էյրոն շատ տհաճ զույգ էին, իսկ Տուֆան Ավգուստ Գուֆեին սպանելուց հետո նրանք նաև հանցավոր զույգ դարձան։ 1890-ականներին, երբ նրանց ձգձգված քրեական գործը վերջապես դատարան հասավ, բոլորն արդեն գիտեին, որ Բոմպարն իր տուն էր տարել Գուֆեին, որտեղ Էյրոն թաքնված էր վարագույրի հետևում։ Հենց նա էլ փոկով խեղդեց Գուֆեին, իսկ դրանից հետո երկու հանցակիցները ավտոմեքենայի բեռնախցի մեջ խցկեցին դիակը և ձորը նետեցին այն։ Միայն մի բան պարզ չէր, այն է՝ որքան էր պրոֆեսիոնալ հիպնոսիչ Էյրոն իր կամքին ենթարկել Բոմպարին՝ նրան հանցանքի մղելու համար։    
Հետաքննության ընթացքում դատարանում էլ էին հաճախ կիրառվում այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «հիպնոսը» ու «մեսմերիզմը»։   Այն, ինչ այդ օրերին փորձագետները քննարկում էին այս գործը քննելիս, ներկայումս մենք կոչում ենք «անմեղսունակություն»։ Ինչպե՞ս կարող էր ավելի երիտասարդ, աղքատ ու ֆիզիկական բռնության ենթարկված Բոմպարն ընդդիմանալ իր սիրեկանին։ Բոմպարի խառնվածքի կամ նրա վրա բացասական ազդեցության մասին ցուցմունքներ տալու համար հասարակ վկաների փոխարեն հրավիրվեցին հոգեբաններ ու նյարդաբաններ (փորձագետներից մեկը Ֆրոյդի ուսուցիչն էր)։ Իրավապահ մարմինների որդեգրած այս քաղաքականությունը կարծես արդյունավետ էր։ Երկու հանցագործներն էլ դատապարտվեցին, սակայն միայն Էյրոն գլխատվեց։

2. Արտաշիրմում

Матье Орфил / © Wikimedia

Մաթիե Օրֆիլ

1800-ականների սկզբին դատական ատյանների ներկայացուցիչները մշակում էին եղանակներ, որոնք կօգնեին ուսումնասիրել մարդկային մարմինները։ Գործընթացը բարդացնում էր այն հանգամանքը, որ այդ մարմինները լավ չէին պահպանվում։ Շատ դիակներ թաղվում էին, նախքան դատաբժշկական փորձագետները կհասցնեին հետազոտել դրանք։ Հարկ էր լինում արտաշիրմել դիակները։ Մաթիե Օրֆիլան պարզեց, որ այն դեպքերում, երբ զոհերն արդեն որոշ ժամանակ թաղված են եղել, դիակները կարող են հողից մկնդեղ կլանել։ Այս պարագայում մեղադրյալը կարող էր դատվել այնպիսի զոհի մահվան համար, ով մահացել էր իր բնական մահով։
1830-ականներին գերմանացի փաստաբան-գիտնականին հանձնարարեցին հանդես գալ իբրև մի մարդու դատապաշտպան, ով մեղադրվում էր սեփական որդուն թունավորելու մեջ։ Դիակն արտաշիրմեցին և նրա մեջ մկնդեղի հետքեր գտան։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ մկնդեղը դիակին էր անցել այն հողից, որտեղ այն թաղվել էր։ Օրֆիլան սկզբի համար հետազոտություն անցկացրեց պարզելու համար, թե ինչպես է դիակը հողից կլանում մկնդեղը, ապա նա ստուգեց, թե արդյոք հողի մեջ կային մկնդեղի հետքեր։ Նա ապացուցեց, որ թեպետ դիակը կարող է մկնդեղ կլանել հողից, տվյալ դեպքում դա տեղի չի ունեցել։ Մեղադրյալը դատապարտվեց իր որդու սպանության համար, և այդ ժամանակից ի վեր դիակների արտաշիրմմանը զուգընթաց կատարվում է նաև հողի նմուշների հետազոտություն։ 

3. Հանցանքի տեսարանի ուրվանկար

Ганс Гросс / © www.uni-graz.at

Հանս Գրոս

Ավստրիացի քննիչ Հանս Գրոսն ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ լուսանկարչությունը դեռ չէր էլ ստեղծվել։ 1800-ականների կեսերին նրան հրավիրեցին ինքնասպանության հետ կապված մի դատական գործ քննելու։ Նախնական տեսության համաձայն՝ ծանր հիվանդ մարդը վերջ էր դրել սեփական կյանքին՝ կախվելով իր տան առաստաղակալներից մեկից։ Նախքան դիակը դուրս կբերեին տնից, Գրոսը հանեց նոթատետրը և արագորեն պատկերեց այդ տեսարանը։
Որոշ ժամանակ անց նայելով իր իսկ ձեռքերով նկարած ուրվանկարին՝ Գրոսը գիտակցեց, որ սենյակի կենտրոնում կախված մարդու տակ ոչ մի աթոռ կամ աստիճան չկար։ Սա նշանակում էր, որ նա ինքնուրույն չէր  բարձրացել ու կախվել առաստաղակալից։ Փաստորեն, սա ինքնասպանություն չէր։ Գրոսն այդ տուն տարավ երկու ծառաներին, որպեսզի այնտեղ հարցաքննի վերջիններիս։ Նրանք խոստովանեցին, որ ծերունուն միայնակ էին թողել տանը երեկոյան, իսկ երբ վերադարձել էին, նա արդեն մահացած էր եղել։ Նրանք ցանկացել էին այնպիսի տպավորություն ստեղծել, ասես ծերունին ինքնասպանություն էր գործել, որպեսզի նրանց չքննադատեին հաշմանդամ ծերուկին տանը միայնակ թողնելու համար։ Նրանք չէին գիտակցում, որ այդ քայլին գնալով՝ նրանք իբրև մարդասպան կարող էին ընդունվել։ Հետագայում Գրոսը հիմնեց Քրեագիտության ինստիտուտը, իսկ հանցանքի վայրերը սկսեցին լուսանկարել՝ լուսանկարները գործի հետագա քննության ընթացքում օգտագործելու նպատակով։

4. Բերտիլիոնի համակարգի անկումը

Альфонс Бертильон

Ալֆոնս Բերտիլիոն

Գրոսը միակ մարդը չէր, ով փորձում էր գիտական համակարգ կիրառել հանցագործությունների քննության մեջ։ 1800-ականների ամենահայտնի քննիչներից մեկը, եթե ոչ  ամենահայտնին, Ալֆոնս Բերտիլիոնն էր։ Նա ևս պնդում էր հանցանքի վայրը լուսանկարելու անհրաժեշտության մասին։ Հետագայում նա հասկացավ, որ հանցանքի տեսարանը կարող է վերականգնվել։ Նա նաև մշակեց այսպես կոչված «Բերտիլիոնի համակարգը»՝ չափումների բարդ համակարգ, որի օգնությամբ  չափվում էին հանցագործի ձեռքի երկարությունը, ականջների չափը և մի շարք այլ արտաքին տվյալները։ Խնդիրն այն էր, որ Բերտիլիոնի համակարգը շատ խիստ էր, ու հարկ էր լինում հարյուրավոր չափագրումներ իրականացնել։ Հաճախ վրիպակներ էին սպրդում, սակայն անգամ ճշգրիտ չափումների արդյունքում ստացված տվյալները կարող էին անօգուտ դուրս գալ, քանի որ մարդու արտաքին տվյաները ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել։

© www.dailymail.co.uk

Երբ տարածում գտավ մատնահետքեր վերցնելու տեխնիկան, Բերտիլիոնը տանել չէր կարողանում այդ գաղափարը։ 1903 թ.-ին ուղղիչ տանը հայտնվեցին Վիլ Վեսթ անունով երկու մարդ։ Ստացված երկու ID քարտերը ցույց էին տալիս, որ Վիլ Վեսթը մարդասպան է։ Ըստ Բերտիլիոնի չափումների՝ այս երկու անվանակիցների արտաքին տվյալների մեծ մասը համընկնում էր, Բերտիլիոնի համակարգն անօգուտ էր այստեղ։  Այսպիսով, մեղադրվող երկու անձանցից ո՞ր մեկն էր իրական հանցագործը։ Այս գլուխկոտրուկը բացահայտվեց մատնահետքերը վերցնելու նոր տեխնիկայի շնորհիվ։ Այս դեպքից հետո Բերտլիոնի համակարգն աստիճանաբար սկսեց հետին պլան անցնել, քանի որ քննիչների մեծ մասը նախընտրությունը տալիս էին մատնահետքերի վերցման տեխնիկային։ 

5. Առաջին մատնահետքը

Хуан Вучетич / © www.bbc.co.uk

Խուան Վուչետին  

Երբ Ուեսթերի դեպքից տասը տարի առաջ վերցրին առաջին անգամ մատնահետք վերցրին, դա զգալի  առաջընթաց էր դատական ոլորտում։ Խուան Վուչետինը ծնվել է Խորվաթիայում, սակայն ապրել ու աշխատել է Արգենտինայում։ Նա ոստիկանության աշխատող էր, ով ուսումնասիրում էր քրեագիտության նոր մեթոդները, այդ թվում հանցանքի վայրում թողած մատնահետքերի կիրառումն իբրև ապացույց։  Շուտով նրան բախտ վիճակվեց մի սարսափելի դատական գործում կիրառել այս մեթոդը։ Ողջ Բուենոս Այրեսը ցնցված էր, երբ Ֆրանցիսկա Ռոխասին հայտնաբերեցին իր երկու փոքրիկ տղաների դիակների մոտ։ Ռոխասը կոկորդի սարսափելի, սակայն ոչ մահացու վնասվածք ուներ։ Նա պնդում էր, որ չարագործը սպանել է իր որդիներին ու հարձակվել իր վրա։ Վուչետին մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկեց հանցանքի վայրը և չարագործի մատնահետքը հայտանաբերեց դռան կողափայտի վրա։ Երբ նա ստուգեց Ռոխասի մատնահետքերը, պարզվեց, որ դրանք համընկնում են չարագործի մատնահետքերի հետ։ Փաստորեն նա ինքն էր սպանել իր երեխաներին։ Ռոխասն  առաջին հանցագործը դարձավ, ում մեղքը դատապարտվեց մատնահետքերի շնորհիվ։ 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել