Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պանրով մի աղցան, որի 3 հիմնական բաղադրիչների՝ պանրի, կիտրոնի և ձիթայուղի համադրությունը, յուրացվող կալցիում՝ կալցիումին է առաջացնում, ինչը շատ կարևոր է մեր ոսկրային ողջ համակարգի համար: 

Պանիր Բրինզա 200 գ
Ձիթայուղ 2 ճ.գդ.
Կիտրոն 0,5 հատ
Վարունգ 1 հատ
Սոխ 1 գլ.
Նանա 2 ճ.գդ.
Սամիթ 2 ճ.գդ.
Մաղադանոս 2 ճ.գդ.
Զիրա 0,5 թ.գդ.
Սը պղպեղ
Պատրաստման եղանակը
Պանիրը թասի մեջ պատառաքաղով տրորել, ավելացնել կիտրոնի հյութը, միասին լավ տրորել, լցնել ձիթայուղը, համեմել սև պղպեղով, ծեծած զիրայով, ավելացնել մանր կտրտած կանաչիները, սոխը: Վարունգը կիսել, միջուկը հեռացնել, որպեսզի աղցանը ջրիկ չստացվի, մնացած մասը մանր կտրտել, լցնել աղցանի վրա, խառնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել