Մտածում եմ՝ երանի վերջին հանրահավաքներն իսկապես լավ կազմակերպված բեմադրություն լինեն, ռեժիսորները՝ իշխող ու հարթակի կուսակցությունները: Երանի Բաղրամյան 26-ում նստածի առաջարկով լինեն մարդկանց հրապարակ հանած և դիտմամբ են միայն ներքին սարսռեցնող խնդիրներին անդրադառնում, որպեսզի հնարավոր դառնա խորհրդարանը ցրելով ու նոր ընտրություններ կազմակերպելու պատրվակով առժամանակ խուսափել ԵՏՄ-ին միանալու պարտադրանքից (քանի դեռ օրենսդիրն այն չի վավերացրել, ուժի մեջ մտնել չի կարող): Եվ մեր գերգլխավոր ռազմավարական «ընկերոջը» շեղելու, բիրտ միջամտությունից զրկելու նպատակով է առաջին նախագահը հետադեմ կառույցի կազմ մտնելը անշրջելի համարում՝ ընդդիմացող, սակայն քաղաքական օրակարգ ձևավորելու անունակ քսան-երեսուն անձանց պիտակելով ջղագար ու մարգինալ:
Երանի այս անգամ հեքիաթն ու իրականությունը համընկնեին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել