Тебе никто ничего не долженՍուրբ ծննդյան առիթով գրված սիրող հոր նամակը դստերն օգնում է շատ բան հասկանալ։

-Նորից Սուրբ Ծնունդ է, և ես նորից խնդիր ունեմ՝ չգիտեմ քեզ ինչ նվիրել: Գիտեմ՝ քեզ շատ բան են հետաքրքրում՝ գրքեր, խաղալիքներ, զգեստներ: Ես ուզում եմ քեզ ինչ-որ բան նվիրել, որ քեզ հետ կմնա երկար ժամանակ, շատ ավելի երկար, քան սովորաբար: Ինչ-որ բան, որ ամեն Սուրբ Ծնունդ ինձ կհիշեցնի: Եվ ես կարծես թե գիտեմ՝ ինչ կարող եմ տալ քեզ: Մի պարզ ճշմարտություն, որն ինձ համար բացահայտ դարձավ ոչ միանգամից: Եվ եթե դու հիմա դա հասկանաս՝ դա կբարելավի քո կյանքը, իսկ դու ստիպված չես լինի բախվել այն խնդիրներին, որոնք վնասում են մարդկանց, ովքեր երբևէ չեն լսել այդ ճշմարտության մասին: Դա շատ պարզ է. քեզ ոչ մեկ ոչինչ պարտական չէ: Ի՞նչ է դա նշանակում: Ինչպե՞ս ընդհանրապես այդ պարզ հաստատումը կարող  է լինել կարևոր: Գուցե հիմա քեզ այդպես չի թվում, բայց այդ պարզ ճշմարտությունը բառացիորեն կփրկի քո կյանքը: Փոքրիկս, ոչ մեկ չի ապրում քո փոխարեն: Քանի որ դու դու ես և ոչ այլ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար՝ իր ուրախության համար: Եվ որքան շուտ դու դա հասկանաս, այնքան ավելի արագ կձերբազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը կարող է քեզ երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել: Եվ եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, ապա դա այն պատճառով, որ քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որը նրան դարձնում է երջանիկ: Փորձիր հասկանալ, թե դա ինչ յուրահատկություն է, և ուժեղացրու այն, որպեսզի քեզ ավելի շատ սիրեն: Եվ եթե մարդիկ քեզ ինչ-որ բան են անում, ապա դա այն պատճառով, որ նրանք են այդպես ուզում: Նշանակում է, որ դու ինչ-որ պատճառով թանկ ես նրանց համար, և նրանք փորձում են հաճոյանալ քեզ: Բայց ոչ այն պատճառով, որ քեզ ինչ-որ մեկը ինչ-որ բան պարզապես պարտական է: Դա նշանակում է, որ քեզ ոչ մեկ պարտավոր չէ հարգել: Իսկ ոմանք քո նկատմամբ բարի չեն լինի: Բայց երբ որ դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն քո նկատմամբ բարի լինել, դու կսկսես փախչել նրանց հետ շփումից, ովքեր կարող են քեզ խոցել: Այո, և դու քո հերթին նրանց ոչինչ պարտական չես: Եվ նորից: Քեզ ոչ մեկ ոչինչ պարտական չէ: Դու պետք է ավելի լավը դառնաս միայն քո համար: Այդ պարագայում ուրիշները կձգտեն քեզ, կուզեն քաջալերել քեզ և կիսվել քեզ հետ անհրաժեշտով: Իսկ ինչ-որ մեկը չի ուզենա քեզ հետ մնալ, և խնդիրը քո մեջ չէ: Եվ եթե դա տեղի ունենա, պարզապես փնտրիր այն հարաբերությունները, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քոնը չդառնա: Երբ դու հասկանաս՝ շրջապատի սերն ու հարգանքը պետք է վաստակել, դու երբեք չես ակնկալի անհնարինը և չես հիասթափվի: Ուրիշները չպետք է քեզ հետ կիսվեն ոչ իրենց զգացմունքներով, ոչ էլ մտքերով: Իսկ եթե նրանք դա անում են, ուրեմն՝ դու արժանի ես դրան: Եվ դու հիմք ունես հպարտանալու սիրով, որը դու ստանում ես, և ընկերների հարգանքով, և այն ամենով, ինչին արժանացել ես: Բայց մի ընդունիր դա որպես օրինաչափություն, որպես պարտադիր մի բան, այլապես ամեն ինչ կկորցնես: Իրավամբ դրանք քոնը չեն, դու պետք է այն վաստակես:

Իմ փորձը

Կարծես փեշիցս քարերը թափվեցին, երբ ես հասկացա՝ ոչ ոք ոչինչ պարտական չէ ինձ: Մինչ այն պահը, երբ ես այդպես չէի մտածում, ես շատ ջանք էի թափում, երբ չէի ստանում ցանկալին: Ոչ մեկ հենց այնպես չպետք է ինձ հարգի, ընկերություն անի հետս, սիրի ինձ, զարգացնի ինձ: Դրանից հարաբերությունները շահում էին, ես սովորեցի լինել այն մարդկանց հետ, որոնք ինձ հաճելի են, և անել այն, ինչ ուզում եմ: Եվ այս ընկալումը տվեց ինձ ընկերություն, համագործակցություն բիզնեսում, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ ցանկալին ես կարող եմ ստանալ միայն, եթե մոտենամ, փորձեմ «տեսնել» այլ մարդու: Ես պետք է հասկանամ՝ ինչ է նա զգում, ինչն է կարևոր նրա համար, ինչ է նա ուզում: Եվ միայն այդ դեպքում ես կհասկանամ՝ ուզում եմ ես արդյոք կապվել այդ մարդու հետ: Այդքան էլ հեշտ չէ երկու բառով բացատրել այն, ինչը ես սովորել եմ երկար տարիներ: Բայց գուցե դու այս գրառումը ամեն Սուրբ Ծնունդին կարդաս, և իմաստը դրա կդառնա ավելի հստակ: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, քանի որ դա այն է, ինչն արժի որ դու հասկանաս որքան հնարավոր է շուտ. քեզ ոչ մեկ ոչինչ պարտական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել