Tert.am-ը գրում է․

Նորզելանդացի կինը, ով կորցրել էր տեսողությունը 11 տարեկանում, վերականգնել է այն մի գիշեր, երբ գլուխը հարվածել է սուրճի սեղանին:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Օքլենդի բնակչուհի Լիզա Ռեյդը տեսողական նյարդի վրա ուռուցք է ունեցել, որի պատճառով լիովին կորցրել է տեսողությունը: Սակայն 2000-ի նոյեմբերի 15-ին ամեն ինչ փոխվել է, երբ 24-ամյա Լիզան խոնարհվել է` համբուրելու իր ուղեկից շանը` Էմիին, և պատահաբար գլխով հարվածել սուրճի սեղանին:

Հաջորդ առավոտյան արթնանալով` կինը նկատել է, որ իր տեսողությունը ինչ-որ չափով վերականգնվել է: Ոչ ոք չի հասկացել, թե ինչ և ինչպես է պատահել: Այժմ արդեն 38-ամյա Լիզան որոշել է պատմել իր պատմությունը` ուշադրություն հրավիրելու կույրերին աջակցող հիմնադրամներին անհրաժեշտ ֆինանսական օգնության վրա, որոնց ծառայություններից ինքն օգտվել է 14 տարեկանից ի վեր: 

Lisa Reid woke up one morning in November 2000 after she bumped her head on her coffee table

Ms Reid (pictured here with her dog, Ami,  in 2000) was 24 when he sight was partially restored

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել