Անուշանահիտ

Հելոուինն իմ չսիրած տոներից մեկն է` թե ձևի, թե բովանդակության տեսակետից: Բայց հանգիստ եմ վերաբերվում, եթե որևէ մեկն ուզում է նշի, ու դա իրեն ուրախացնում է: Ուրիշ խնդիր ա, որ ոնց որ դառել ա հայկական մի տոն: Դա մերը չի: Սա  պետք ա հիշել:

Էրիկ Անթառանյան

ԲԱՑԱՍԱԿԱՆ !!!!!!!!!!!!!!!!! Պետք է արգելել և եկեղեցուն տալ լուրջ արտոնություններ հակափիար անցկացնելու:

Angel Dayan

Առաջին հերթին համոզված եմ, որ նմանատիպ տոներին չպետք է այդպես կատեգորիկ վերաբերվել, քանի-որ ցանկացած տոնի նպատակն է մարդկանց տրամադրությունը բարձրացնելը և լավ ժամանակ անցկացնելը: Ու բացարձակ կարևոր չէ դա ազգային տոն է, թե ոչ, քանի-որ մասնակցելով որևէ այլ ազգի տոնին՝ դու հաստատ դավաճան չես դառնում, ավելին, ուսումնասիրում ես այլ մշակույթ:
Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր ազգային տոներից էլ մի քանիսը դառնային Հելոուինի պես հանրահայտ և նշվեին տարբեր երկրներում:
Ինքս չեմ նշելու, քանի որ աշխատում եմ:
Այլապես մեծ հաճույքով մի քանի ժամով սարսափելի կդառնայի )))))

Ashot Sargsyan Individum

Ես կուզեի, որ արտասահմանից բերվող տոները մի քիչ ավելի բարի լինեին ու հետաքրքիր...  Վերջապես  մահացած հեքիաթային  դաժան կերպարների տոն,   որում ոչ մի դրական խորհուրդ չկա ... 

Vanuhi Malakian

Ամենաշատ հունից հանող հանգամանքն էս հարցի հետ կապված Առաքելական եկեղեցու դիրքորոշումներն ու մեղադրական ճառերն են: Եթե հայ առաքելական եկեղեցին դատապարտում է, որ  որոշ մեր հայրենակիցներ այդքան եռանդով ու ոգևորությամբ նշում են այս տոնը, ապա թող մնացած` ավելի լուրջ ու Հայաստանի ապագայի ու քրիստոնեության ճակատագրին սպառնացող վտանգներն ու խնդիրներն էլ լուծի ու դատապարտի: Մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք, ու եթե մարդիկ նշում են Հելոուինը, նշանակում է եկեղեցին շատ հարցերում թերացել է և շարունակում է թերանալ: TV-ներով անիմաստ մեկնաբանություններ անելու փոխարեն թող իրենց կյանքով օրինակ ծառայեն, ապրեն նենց, որ Առաքելական եկեղեցու հետևորդները` մենք հայերս, մեր հոգևոր առաջնորդներին մեր առաջ օրինակ տեսնելով, անգամ մանր հարցերում չշեղվենք: Ինքս ատում եմ այս տոնը,  քանի որ տխուր հիշողություն ունեմ այս տոնի հետ կապված, բայց ոչինչ` դրա դեմ: Երիտասարդներն ուրախանում են, ցրվում են, կտրվում մի փոքր էս գաղջ իրականությունից, թողեք թող ուրախանան, ով ոնց ուզում է և ճիշտ է գտնում:

Տիգրան Խաչիկյան

Ես չգիտեմ, թե Անգլիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում halloween-ը նշելիս մարդիկ կոնկրետ ինչ գաղափարներով են առաջնորդվում, բայց հաստատ կարամ ասեմ, որ Հայաստանում halloween-ը նշելիս ոչ ոք բացարձակապես գաղափարներով չի առաջնորդվում: Մեզ մոտ դա ամբողջովին տեղավորվում ա դիմակահանդեսի շրջանակներում: Եթե մեկը կարողանա բացատրել halloween-ի գաղափարը, միգուցե ես էլ սկսեմ տոնել այդ տոնը, բայց այս պահին ես ավելի շատ դեմ եմ այս տոնի նշմանը Հայաստանում:

Մանվել Կոստանդյան

Չնայած մենք ունենք դրա հայկական տարբերակն ու կցանկանայի բոլոր ջանքերը գործադրել դրա զարգացման ուղղությամբ՝ սակայն նորմալ եմ համարում:

Գագիկ Մամուլյան

Իմ համար միևնույնն է, դեմ չեմ ոչ նշելուն, ոչ չնշելուն: Իսկ ես երբեք չեմ նշել, բայց, եթե առիթ լինի մտերիմներով նշելու ուրախանալու, հաստատ ինչ-որ վատ բան չեմ տեսնի դրա մեջ:

Հայկ Խալաթյան

Ինքս կողմ չեմ նշելուն, բայց ամեն մարդ թող ինքը որոշի` նշի, թե` ոչ:

Արմեն Աշոտյան

Համարում եմ կոմերցիոն առիթ ժամանցային բնույթի ծառայություններ և ապրանքներ վաճառելու համար: Անկեղծ չեմ հասկանում, թե Հայաստանում դրա ինչն են նշում:

Սերգեյ Սարգսյան

Դրական: Դա շատ զվարճալի և ուրախ տոն է: Մի քիչ կարելի է հանգստանալ մեռելոցներից և մի դրական բան էլ նշել:

Կարեն Թովմասյան

Երբեք չեմ նշել բայց նորմալ եմ վերաբերվում: Ներկայիս գլոբալացվող աշխարհը ջնջում է սահմանները, եթե ինչ-որ տեղ ընդունված ավանդույթ կամ տոնակատարություն հրապուրիչ է թվում, մարդիկ հետևում են դրան: Ինչպես որ Վալենտինի օրն են նշում, այնպես էլ Հելոուին կարող են նշել, նորմալ է:

Արմեն Պետրոսյան

Երբեք չեմ նշել և տոնել: Դա մեր տոնը չի, պետք է նշել մեր տոները:

Ara Aslanyan

Լավ չեմ վերաբերվում նրան, որ մշակնախը ազգային տոների պոպուլիզացիայով չի զբաղվում նորմալ: Հելոուինին և մնացած պոպուլյար տոներին վերաբերվում եմ դրական:

 

 

Անկախ Հայաստան

Անկախ Հայաստան

Հելոուին տոնն ունի իր այսպես ասած «Շահառուները»: Այս տոնի «Շահառուները» իրենց լավ են զգում ու այդ օրը երջանիկ են իրենց զգում, ուրեմն ես, որ Չշահառու եմ, ոչ դրական, ոչ բացասական կարծիք եմ ասում: Բարի ժամանց եմ մաղթում տոնի բոլոր մասնակիցներին կամ նշողներին: Իսկ ինձ նման Չշահառուներին էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի զերծ մնալ որևէ մեկնաբանություններից:

Hayk Hakobyan

Հայկ Հակոբյան

Չեմ կարծում, որ Վազգեն Վեհափառի կամ Գարեգին Ա-ի կաթողիկոսության տարիներին Հայաստանում թեկուզ գաղտնի, նկուղներում տոնվեր Հելոուինը կամ Վալենտինը: Դրանով պետք է զբաղվեն եկեղեցուն կից երիտասարդական կառույցները: Ես ինքս ուղղակի բոյկոտում եմ նման «տոները»: Այնպես որ Հայոց եկեղեցին բավականին շատ անելիք ունի: Որպես Առաքելական եկեղեցու հետևորդ՝ Գեղարդավանքում կնքված, պատրաստ եմ մասնակցել եկեղուցու նախաձեռնած միջոցառումներին: Վստահ եմ՝ մի զարկով երկու նապաստակ կխփի եկեղեցին. ա. հեղինակությունը կբարձրանա և բ. սատանայականությունն ու անբարոյական Վալենտինի հետևորդները կվերանան Հայաստանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել