Ուշադրություն!!!

«Ամենախելացին» նախագծի առաջին եթերաշրջանին կարող են մասնակցել 12 տարին լրացած և 14 տարին չբոլորած դպրոցականները:
Հայտագրումը և նախընտրական փուլերը տեղի կունենան Ձեր մարզկենտրոնում:

Հարցերը և թեմաներն աշակերտներին նախապես չեն տրամադրվում, միաժամանակ տեղեկացնենք, որ հարցաշարերում ընդգրկված հարցերը և թեմաները համապատասխանում են դպրոցական ուսումնական ծրագրերին: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի աշակերտի ընդհանուր զարգացվածության մակարդակը:

«Ամենախելացին» հեռուստախաղին հայտագրվելու համար պետք է մասնակցել նախընտրական 3 փուլի:

Առաջին փուլ
Պետք է նախապես Ձեր դպրոցից վերցնել և լրացնել հայտադիմումը, որն էլ անհրաժեշտ է ներկայացնել հայտագրման և նախընտրական փուլերի անցկացման վայր. (Օրը, ժամը և վայրը ճշտեք Ձեր մարզի ԿԳ բաժնից, հեռուստաեթերից):

Երկրորդ փուլ
Նույն օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը՝ 20 րոպեում պատասխանել 40 հարցի:

Երրորդ փուլ
Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ աշակերտը իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:

Բոլոր երեք փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա 2015-ի ուսումնական տարվա մեկնարկից հետո կստանա հեռախոսազանգ և կդառնա «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին եթերաշրջանի մասնակիցը:

Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, այցելեք armeniatv.am կայք, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար դիմեք մարզի կրթության վարչություն և դպրոցի տնօրինությանը, կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 36 12 13 / 091 36 12 13:

Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել