Քանի տարի է, ինչ Հայաստանը միջազգային մարմիններում քննադատության է ենթարկվում «Խտրականության դեմ» օրենքի ազգային նախագիծ չունենալու պատճառով:
Օրենք, որը թույլ կտա հստակորեն ձևակերպել խտրականությունը և կանխել այն՝ հիմնված ազգային, կուսակցական, տարիքային, սեռական պատկանելիության վրա:
Քանի որ այս օրենքը մեզ հնարավորություն կտար լծակ ունենալ կուսակցական պատկանելիության հիմքի վրա խտրականությունները բացառելու համար, օրենքի նախագծի դեմ համապատասխան մարմիների կողմից սկսվեց «հետապնդում»։
Արդյունքում ստացվեց այնպես, որ պսևդոհայրենասերները օրենքի նախագծի «թույլ» տեղը «գտան» և իմացանք, որ օրենքը ավելացնում է նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքները Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե ավելացնում է, այլ հավասարեցնում է սովորական քաղաքացու իրավունքներին:
Ու սկսվեց պրոպագանդան:
Որպես արդյունք ունենք այն փաստը, որ խտրականության դեմ օրինագիծը առավել հայտնի է ոչ թե որպես հասարակության հիմքերն ամրացնող, ազգային փոքրամասնությունների նկատմամբ կուսակցական, տարիքային հիմքի վրա խտրականությունը բացառող օրենք, այլ ոչ ավել, ոչ պակաս «սեռական» փոքրամասնություններին մեզ հավասարեցնող օրենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել